>

Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել։

Ժողովուրդ ջան, պատերազմը միակողմանի գծած խաղ չի, որ ամեն ինչ մեր սրտով լինի։




Քոչարյանի զոհերը

Պատերազմում լինում են մարտավարական նահանջներ ու հարձակումներ, լինում են նաև անհաջողություններ՝ մի մասը շտկվող, որոշները՝ անդառնալի, բայց դրանք չպետք է թույլ տան, որ պարտվողական տրամադրություն տարածվի, խուճապ գեներացվի և այլն։




Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք առաջնագծում կանգնածներին, օգնում՝ թշնամուն։


Ինչքա՞ն կարելի է զգուշացնել, որ տղերքի հետ հեռախոսով խոսելուց մի՛ տվեք հարցեր, թե որտեղ են տեղակայված, արդյոք նահանջել են, թե առաջ են գնացել, և ընդհանրապես, մի՛ փորձեք ռազմական այլ գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալ։

Եթե անգամ նրանք ոգևորված կամ հուսահատված են, դուք կանգնեցրեք նրանց կողմից փոխանցվող ինֆորմացիան։


Հանուն տղերքի, հանուն Արցախի ու մեր անվտանգության, ուշքի՛ եկեք։
Ամեն դեպքում, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ հաղթանակը մերն է լինելու։

Сообщение Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարություն էտարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->