>

«Շատ խիզախ, ռիսկով, անձնազոհ, հայրենասեր…»,- 168.am-ի հետ զրույցում Խանում Խաչատրյանը հենց այսպես բնութագրեց պատերազմի առաջին օրվանից կամավոր առաջնագիծ մեկնած և հերոսաբար զոհված ամուսնուն՝ 38 տարեկան Բագրատ Ռուբենի Սալամյանին:

«Հենց նույն օրը, երբ իմացավ, որ պատերազմ է սկսվել, ասաց՝ ես գնալու եմ, ու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, գնաց զինկոմիսարիատ, կամավորագրվեց ու գնաց սահման: 4 օր առաջնագծում է եղել, հոկտեմբերի 2-ին զոհվել է»,- պատմեց Բագրատի այրին:




Քոչարյանի զոհերը




Բագրատը Գավառից էր, ապրում էր մոր և կնոջ հետ, տան միակ աշխատողն էր, զոդման աշխատանքներ էր կատարում, պահում ընտանիքը.

«Բագրատը սվարչիկ էր, ստեղծագործում էր, երկաթից դռներ, վառարաններ էր պատրաստում: Տան միակ աշխատողն ինքն էր, միակ կերակրող ձեռքը: Շատ նպատակներ ու երազանքներ ուներ, բայց ամենաառաջնային երազանքը, որ երեխա ունենայինք, ամեակարևորը դա էր, մնացածը կենցաղային հարցեր էին՝ այս ունենանք, այն ունենանք, բայց երազանքը երեխան էր…»:


Բագրատը վերջին անգամ տանեցիներին զանգել էր սեպտեմբերի 29-ին.

«Ասաց՝ մամային լավ կնայես, իմ մոտ ամեն ինչ լավ է, չվախենաք, ես առաջնագծում եմ: Մինչև այդ էլ, երբ նոր էր գնացել, ասաց, որ իրեն տարել էին երրորդ գիծ, այնտեղ ասել է՝ ինձ տարեք առաջնագիծ, իմ փոխարեն երկու 18 տարեկանի իջեցրեք ներքև: Բագրատը որ զանգում էր, տեղը չէր ասում, զոհվելուց հետո ենք իմացել, որ Աղդամում է եղել»:


Հարազատները Բագրատի զոհվելու մասին լուրն իմացել են հոկտեմբերի 5-ին՝ դեպքից 3 օր հետո, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը:

«Եթե Երևանում ապրեինք, «Եռաբլուրում» կհուղարկավորեինք, բայց քանի որ Գավառում ենք, որոշեցինք ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորել»,- ասաց Խանումը:

«Իմ և սկեսուրիս կոչը մեկն է, որ բոլոր զոհվածների թափած արյունն իզուր չգնա, մենք ոչ թե ուզում ենք, այլ պահանջում ենք հաղթանակ: Պահանջում ենք, որ նույնիսկ 1 սանտիմետր հող չզիջենք…»,- ընդգծեց Բագրատ Սալամյանի այրին:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->