>

1. Սերն ավելի լավ ուսուցիչ է, քան պարտականությունը:

2. Հնարավորությունը դժվարությունների մեջ է թաքնված լինում:

3. Այն մարդը, ով երբևէ սխալ չի գործել, երբեք նոր բան չի փորձել իր կյանքում:




Քոչարյանի զոհերը

4. Միայն հանուն այլոց ապրած կյանքն է արժեքավոր:





5. Կյանքը նման է հեծանիվի: Առաջ ընթանալու համար պետք է անընդհատ շարժվել:

6. Բանն այն չէ, որ ես չափազանց խելացի եմ: Ես պարզապես ավելի երկար եմ աշխատում խնդիրներին լուծման համար:

7. Խելագարություն է շարունակ կրկնել միևնույն բանը՝ ակնկալելով այլ արդյունքներ:


8. Նախ պետք է սովորել խաղի կանոնները, ապա խաղալ բոլորից ավելի լավ:

9. Դու ձախողման ես դատապարտվում միայն այն ժամանակ, երբ դադարում ես փորձել:



10. Ընդունելով մեր սահմանափակումները՝ մենք հաղթահարում ենք դրանք:

11. Ցամաքի վրա նավը միշտ էլ ապահով է, սակայն նավը ցամաքի համար չի ստեղծված:

12. Եթե ցանկանում ես երջանիկ կյանք ապրել, կապիր կյանքդ նպատակի, ոչ թե մարդկանց կամ առարկաների հետ:

13.  Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության` կույր:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->