>

Նիկոլ Փաշինյան. Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում համարում եմ հակամարտության օպտիմալ լուծում








Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում համարում եմ հակամարտության օպտիմալ լուծում,- The Daily Telegraph-ին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», նշել է նա, միաժամանակ հավելելով՝


«Բայց հարցն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայման առումով պետք է համաձայնություն տան հակամարտության բոլոր կողմերը»:


Հարցազրույցի ընթացքում Ն.Փաշինյանը կարևորել է Եվրոպայի գործադրելիք ջանքերն առ այն, որ Թուրքիան դադարեցնի իր գործուն աջակցությունը Ադրբեջանին:

Աղբյուր` Փաստինֆո


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->