>

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը լիներ՝ թուրքերին բացատրեր, որ ճիշտը հայերից հեռու մնալն է:

Որ հայերի հետ կռվելն անիմաստ է: Որ ինչ էլ անեն՝ հայերին հաղթելու տարբերակ չունեն. վարձկան ահաբեկիչ բերեն, ծննդատուն գնդակոծեն, անօդաչու թռչող սարքեր թռցնեն թե անտանկիստ տանկեր քշեն հայերի վրա, չեն կարողանալու հասնել իրենց ուզածին, քանի որ հայ ժողովուրդն իրենց պատկերացրած ժողովուրդը չի:




Քոչարյանի զոհերը

Դուրս է իրենց պատկերացումից: Գտնվում է այլ հարթության վրա, քան իրենք են ու իրենց բայրաքթար ուղեղին է մատչելի:




Հայ ժողովուրդը կարող է նահանջել, բայց չպարտվել, կարող է Երկրագնդի պռնկից ընկնել անդունդը, բայց չկործանվել:


Հայը որքան էլ խաղաղասեր, որքան էլ արտաքուստ հարմարվող ու զիջող, բայց էությամբ ըմբոստ է ու անհնազանդ: Հայը կարող է զոհվել, բայց ոչ թե կույր հավատի թելադրանքով, ոչ միայն բնազդով՝ իր զավակին պաշտպանելիս, այլև իր նախնիների հիշատակը և իր հայրենիքն ամեն ինչից վեր դասելու սրբազան մղումով:

Ես անգամ չգիտեմ՝ այս բառերը, որ գրում եմ, հնարավո՞ր է թարգմանել թուրքերեն ու հասցնել թուրքի գիտակցությանը: Բայց ամեն դեպքում ես ուզում եմ գտնվի մեկը, որ բացատրի թուրքերին. դուք չեք կարող հաղթել հայերին: Ոչ մի դեպքում, ոչ մի միջոցով: Դուք նույնիսկ ցեղասպանությամբ չկարողացաք անել դա:


Գրված է. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»… Կարդացեք ժամանակի փորձությունը հաղթահարած գոնե այս տողը և եզրակացրեք՝ արժե՞ շարունակել այս մղձավանջը, որը, ճիշտ է, մեր ծանրագույն փորձությունն է, բայց շատ անսպասելի կարող է դառնալ ձեր կործանման սկիզբը»:

Сообщение «Մեկը լիներ՝ թուրքերին բացատրեր, որ ճիշտը հայերից հեռու մնալն է». Վասակ Դարբինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->