>

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։




Քոչարյանի զոհերը

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։ Պատերազմի առաջին օրվանից ընդդիմությունը ամեն ինչով բանակի և Արցախի կողքն է՝ կամավորներից մինչև տեղեկատվական դաշտ ու միջազգային ասպարեզում մեր պետության շահերը պաշտպանելը։ Մեծ է հատկապես խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի, ներդրումն այս ընթացքում։




Պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Իսկ այս մեծ պատասխանատվությունն իր վրա է վերցրել կուսացության ղեկավարը, ով օրն ի բուն անում է ամեն ինչ հանուն Արցախի ու հայ զինվորի։ Քանզի հենց Գագիկ Ծառուկյանի համար Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կամավորական ջոկատներ կազմելու կոչից հետո, ՀՀ ողջ տարածքով մեկ ընթանում են հավաքագրման և կազմակերպչական աշխատանքներ:

Մեզանից յուրաքանչյուրը լավագույնս գիտակցում է Գագիկ Ծառուկյանի, որպես միջազգային հարթակներում լայն ճանաչում ունեցողի, բարեկամական դոմինանտող կապերի կրողի դերն ու նշանակությունն առհասարակ, իսկ ներկա իրավիճակում առավելևս: Միանշանակ է նաև, որ ԲՀԿ առաջնորդն իր ծավալած գործունեության ընթացքում ապացուցել է, որ հայրենիքի անվտանգությունը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սխեման առաջնային են, և որ այստեղ ևս ջանք ու եռանդ չի խնայվել գործը խոսք դարձնելու համար, ոչ պակաս կարևոր փաստ է: Հիշենք, դեռևս երեք տարի առաջ եվրոպացի 18 պատգամավորների հետ Արցախ մեկնելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը: 


Այնպես, որ բոլորս մեծ հույսով սպասում ենք ու վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերի շնորհիվ, օր առաջ ստահակ թշնամին դուրս կգա մեր հայրենիքից։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

2020 The Azerbaijani Armed Forces, with the support of terrorist organizations from Turkey and the Middle East, have unleashed an aggressive war against the Artsakh Republic since September 27. Azerbaijan’s large-scale armed attack on the Artsakh Republic is accompanied by serious violations of the norms of international humanitarian law, as well as the laws and customs applied during armed conflicts. In particular, the Azerbaijani-Turkish armed groups deliberately shell the cities, villages, civilian objects of Artsakh in order to intimidate and destroy the civilian population. As a result of their criminal actions, there are many victims among the civilian population.


The aim of these military operations is to deprive the people of Artsakh of their historical homeland by committing mass crimes.
The Republic of Armenia, as a guarantor of the security of the people of Artsakh, is taking all the necessary steps and measures to prevent this mass crime. From the first day of the war, the opposition has been by the side of the army, Artsakh, in everything, from volunteers to the information field and defending the interests of our state in the international arena. The contribution of the second parliamentary force, the PAP, is especially great during this period. From the very first days of the war, a number of deputies of the Prosperous Armenia parliamentary faction, heads of territorial structures, hundreds of pa

rty members have been at the forefront, but today we all need to unite. And this great responsibility has been taken on by the leader of the party, who does everything for the sake of Artsakh and the Armenian soldier. Because for Gagik Tsarukyan the Armenian soldier and the Armenian army are invincible. I would like to inform you that after PAP leader Gagik Tsarukyan’s call to form volunteer detachments, recruitment and organizational work is underway throughout the territory of the Republic of Armenia.
Each of us is best aware of the role and significance of Gagik Tsarukyan as a person of wide recognition in the international arena, the bearer of friendly dominant relations in general, and more in the current situation! It is unequivocal that the PAP leader has proved during his activity that the security of the homeland, the scheme of the peaceful settlement of the Artsakh issue are primary, that no effort and energy has been spared here to make the case a word, it is no less important fact. Let’s remember going to Artsakh with 18 European deputies three years ago and getting acquainted with the situation on the spot.
So, we are all waiting with great hope and we are sure that thanks to Gagik Tsarukyan’s active efforts, the rogue enemy will leave our homeland one day.
GREEN PRESS

Сообщение Գագիկ Ծառուկյանը մշտապես ապացուցել է, որ հայրենիքի անվտանգությունը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սխեման առաջնային են появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->