>

Համաստեղության տարբեր նշանների ներքո ծնված մարդիկ տարբեր կերպ են համբուրվում:

Խոյ. շատ կրքոտ են համբուրվում, երբեմն կարող են հետքեր թողնել:

Ցուլ. նրանց համբույրները կրքոտ են, սակայն միևնույն ժամանակ նուրբ և ռոմանտիկ: Նրանք մեծ նշանակություն են տալիս համբույրներին և համբուրում են միայն նրանց, ում սիրում են:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակներ. նրանց համար համբուրվելն առօրեական մի բան է: Երկվորյակները հաճախ են համբուրվում` առանց գործից շեղվելու, սակայն կարող են նաև զարմացնել զուգընկերոջը էրոտիկ համբույրով





Խեցգետին. նրանք նախընտրում են պասիվ լինել համբուրվելիս և սպասում են, որ համբուրեն իրենց: Խեցգետինների համբույրները բարի են, նուրբ և քնքուշ:

Առյուծ. նրանք հաճույք են ստանում համբուրվելու գործընթացից և լավ են համբուրվում:

Կույս. կույսերը շատ բծախնդիր են համբույրի զուգընկերոջ ընտրության հարցում, քանի որ խիստ են նաև հիգիենայի կանոնների պահպանման մեջ:


Կշեռք. նրանք լավ են տիրապետում համբուրվելու արվեստին, համբուրվելիս կշեռքները ավելի շատ նուրբ են, քան կրքոտ:

Կարիճ. նրանք իրենց բոլոր զգացմունքները փոխանցում են համբույրի միջոցով:



Աղեղնավոր. նրանք շատ են սիրում համբուրվել, համբուրում են բոլորին` ընկերներին, բարեկամներին, երեխաներին, սիրելիներին:

Այծեղջյուր. նրանք այնքան էլ չեն սիրում համբուրվել: Այծեղջյուր ների համար համբուրվելն ավելի շատ անհրաժեշտություն է, քան հաճույք:

Ջրհոս. նրանց համբույրները զարմացնում են իրենց բազմազանությամբ, սակայն ջրհոսները հաճախ չեն համբուրվում, քանի որ սովոր են զսպել իրենց հույզերը:

Ձկներ. նրանք միշտ յուրահատուկ բան են սպասում համբույրից: Ձկների համար զգացմունքներն առաջին տեղում են, ուստի նրանք համբույրի ժամանակ նրանք լիովին տրվում են իրենց հույզերին, սակայն հաճախ են հիասթափվում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->