>

Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհահռչակ հոլիվուդյան աստղերի դիետաները, որոնք շատ էֆֆեկտիվ են և կօգնեն Ձեզ հաղթարել քաշը նվազեցնելու հավերժական խնդիրը:


Բեյոնսե` վեգանական դիետա: Անցյալ տարի Բեյոնսեն և նրա ամուսինը հայտարարել էին, որ պատրաստվում են 22 օրով վեգան դառնալ՝ «Գրեմմիին» հիասքանչ տեսք ունենալու համար: Վեգանական դիետայի (բուսակերության խիստ մեթոդ) հիմքում ընկած է կենդանական ծագման յուրաքանչյուր մթերքի հանում սննդակարգից, ինչպես նաև կաթնամթերքից: Երգչուհին հեշտությամբ դիմակայեց դաժան դիետային: Հիշեցնենք, որ նախկինում Բեյոնսեն նախապատվությունը տալիս էր ավելի խիստ դիետայի՝ լիմոնադայինին, որին նա հետևում էր տարին երկու անգամ: 10 օրում երգչուհին կորցնում էր մոտ 9 կգ:








Քոչարյանի զոհերը

Մադոննայի մակրոբիոտիկ դիետան: Մադոննան դեմ է ծայրահեղություններին, այդ պատճառով երկար տարիների ընթացքում առողջ ապրելակերպի ջատագով է և հետևում է մակոբիոտիկ դիետայի՝ չմոռանալով ամենօրյա ֆիզիկական ակտիվության մասին: Դիետան շեշտադրվում է կանոնավոր առողջ սննդակարգի, վիտամինների, ծովամթերքների վրա:  Ալկոհոլը, կաթը, հացը և միսը բացառվում են: Երգչուհին համարում է, որ այս համակարգն օգնում է ոչ միայն նիհարել, այլև ձերբազատվել սթրեսներից: Հետևելով այս դիետային՝ Դուք կարող եք երկու շաբաթում նիհարել 2 կգ-ով: Շատ չէ, բայց մասնագետները պնդում են, որ կորցրած կիլոգրամները կարող են երկար ժամանակ չվերադառնալ:

Գվինեթ Փելթրոու՝ «Դետոքս» համակարգ: Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն արդեն 40-անց է, բայց «Դետոքս» համակարգի շնորհիվ, որը մշակվել է բժիշկ Ալեհանդրո Յունգերի շնորհիվ, նա կարողանում է իրեն պահել իդեալական վիճակում: Այս դիետան կերակրացանկից բացառում է այն մթերքները, որոնք գրգռում են ստամոքսը՝ կարտոֆիլ, լոլիկ և շոկոլադ: Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգի հիմք դարձնել բանջարեղենը և մրգերը: Նաև պետք է մեծացնել օգտագործվող մաքուր ջրի քանակությունը, իսկ քնելուց առաջ մի քանի գդալ ձիթայուղ խմել: Դիետան հիասքանչ կերպով կարելի է զուգակցել սունայի կամ յոգայի հետ:


Քրիստինա Ագիլերա` ածխաջրածնային դեզինտոքսիկացիայի կուրս: Վերջին տարվա ընթացքում երգչուհին կարողացել է նիհարել մոտ 30 կգ-ով: Սկզբում արևմտյան ԶԼՄ-ները գրում էին, որ Քրիստինան դիմել էր պլաստիկ վիրաբույժների օգնությանը, սակայն ավելի ուշ նա խոստովանել էր, որ հասել էր այդ արդյունքներին ածխաջրածնային դեզինտոքսիկացիայի հատուկ կուրսի միջոցով: Դիետան բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլում, որը երկու շաբաթ է տևում, ներառում է աղցանի մեծ չափաբաժին, անյուղ միս, ձուկ, ձու, բանջարեղեն և պանիր: Կարևոր հանգամանք է օրեկան 6-8 բաժակ մաքուր ջուր խմելը: Երկրորդ փուլը ներառում է քրոմով հագեցված դեղահաբերի ընդունում, քաղցրից և կոֆեին պարունակող մթերքներից հրաժարում: Այս դիետայի հիմնական առավելությունը ոչ միայն քաշի արագ նվազումն է, այլև երկար պահվող արդյունքը:



Ջենիֆեր Էնիսթոնի «Սպիտակ դիետա»-ն: Ջենիֆեր Էնիսթոնը, այսպես կոչված, «սպիտակ դիետայի» հետևորդ է, որը ոչ միայն օգնում է նվազեցնել քաշը, այլև ազատվել այտուցներից: Այս դիետան սննդակարգից  բացառում է սպիտակ գույնի բոլոր տեսակի վնասակար մթերքները: Ինչպես բացատրում են դիետոլոգները, այդպիսի մթերքը հարուստ է ածխաջրերով և, հրաժարվելով վերջիններից, կարելի է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացառություն են կազմում ձուկը, ձվի սպիտակուցը, կաթը և կեֆիրը: Ընդ որում, շեշտը պետք է դնել մրգերի և բանջարեղենի վրա: Արդյունքում առաջին ամսվա ընթացքում կարող եք նիհարել 4 կգ-ով, այնուհետև քաշի նվազման միջին տեպը կազմում է ամիսը 3 կգ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->