>

Երիտասարդ, գեղեցիկ տիկինը Մարկ Տվենից հետաքրքրվում է. -Արդյոք ճի՞շտ է, որ մարդիկ կապիկներից են առաջացել: -Այո:-Բոլորը և նույնիսկ ե՞ս: -Այո, բայց Դուք շատ գեղեցիկ կապիկից:


*** Մեկ անգամ մի բանկիր Մարկ Տվենին հարցրեց. -Ինչպե՞ս կբացատրեք այն, որ Դուք այդքան խելացի եք, բայց միևնույն ժամանակ այդքան քիչ փող ունեք: -Տեսնում եք, բնությունը հավասարակշռություն է սիրում: Իմ ու Ձեր միջև ամեն ինչ հավասար է բաժանված:








Քոչարյանի զոհերը

*** Մարկ Տվենը մի հարուստ անձնավորության մոտ ընդունելության էր հրավիրված, որտեղ հյուրերին օպերային բարձրաճաշակ երաժշտություն էին հրամցնում: Տանտիրուհին գրողին չափազանց շատ ուշադրության էր արժանացնում և ակնհայտորեն խանգարում էր նրան վայելել երաժշտությունը: Երբ օպերան վերջացավ, տանտիրուհին հայտնի գրողին հրավիրեց հաջորդ ընդունելությանը. -Դուք կլսեք «Տխրություն» օպերան, -խոստացավ նա: -Անշուշտ ես կգամ, -պատասխանել է գրողը, -այդ օպերայում ես Ձեզ դեռևս չեմ լսել:


*** Մարկ Տվենն անանուն նամակ էր ստացել, որտեղ գրված էր միայն մեկ բառ՝ «խոզ»: Այդ իրադարձության կապակցությամբ գրողը թերթում հետևյալ հաղորդագրությունն էր թողել. «Ինձ սովորաբար անանուն նամակներ են ուղարկում, բայց ահա վերջերս նամակ ստացա, որտեղ միայն ստորագրություն էր»:

*** Մարկ Տվենը մի կնոջ հաճոյախոսություն էր արել. «Դուք հիասքանչ եք»: Սակայն այդ կինը գրողի երկրպագուների շարքին չէր դասվում: Բացի այդ, նրա վարքագծում բացակայում էր հասարակ քաղաքավարությունը: -Ցավոք սրտի, չեմ կարող նույնն ասել Ձեր մասին,- պատասխանել էր կինը: Սակայն Մարկ Տվենին հեշտ չէ գցել շփոթության մեջ. -Իսկ Դուք վարվեք ինչպես որ ես՝ ստեք,- պատասխանել էր գրողը:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->