>

Երևի շատերը (հատկապես կանայք), սիրելիից բաժանվելուց հետո մտածում են՝ ինչ սխալ են գործել, ե՞րբ է հասել այն պահը, որից հետո սկսվել է հետադարձ հաշվարկը։ Սերը միանգամից չի մահանում։ Այլ՝ աստիճանաբար։ Ամեն մի կշտամբանքից, որն անպայման չէր ասել, ամեն մի անտարբերության ժեստից, ամեն ծաղրանքից։ Սովորույթով ապրած ամեն մի րոպեից։ Ու տղամարդկանց հարցում կարելի է հստակ հետամուտ լինել՝ երբ են նրանց զգացմունքներն սկսում մարել։

1.Դադարում է խոսել

Հարաբերությունների սառեցման վաղ նշաններից մեկը լռությունն է։ Երբ որ նախաճաշին իրար ասելու բան չունեք։ Շփումն այդ դեպքում ծանր բեռ է դառնում։ Նրան հետաքրքիր չէ՝ ինչ է կատարվում կնոջ հգում, հետաքրքիր չէ նրա խնդիրների ու գործերի մասին լսելը։




Քոչարյանի զոհերը

2. Այլևս արարքներ չի գործում


Ցանկացած նորմալ տղամարդ, եթե սիրում է կնոջը, փորձում է նրան տպավորել։ Իրեն ջենթլմենավարի պահել, հաճելի ինչ-որ բան անել, առհասարակ, ինչ-որ բան անել կնոջ համար։ Եթե սերը հեռանում է, այդ ամենն էլ հետն է չքանում։





3. Ձեզ համար ժամանակ չունի

Վատ է։ Շատ վատ է։ Ինչպես ասում են՝ ուզենա՝ առիթ կփնտրնի, չուզենա՝ պատճառ կգտնի։ Սիրելի կնոջ համար տղամարդը միշտ էլ ժամանակ ու միջոցներ է գտնում։ Նույնիսկ, երբ ժամանակ ու միջոցներ չունի։ Տատիկս ասում է՝ պապս լրիվ հերթափոխի ավարտից հետո գնում էր նրա մոտ՝ երեկոյան դասերի։ Պատրաստվում էր ու գնում։ Սերը հանուն ուրիշի ինչ-որ բան զոհաբերելն է։ Իսկ եթե զոհաբերելու ցանկություն չի լինում, դա հացկատակություն է։

4. Առանց պատճառի բորբոքվում է


Տղամարդը չի կարող լրջորեն բականալ կնոջ վրա, որին սիրում է։ Գուցե վիճի հետը, բայց վրան չի գոռա ու բացահայտ չի չարանա։ Իսկ անսքող զայրույթը բոլորովին լավ նշան չէ։

5. Փակ դուռ

Եթե առաջ նրա կյանքի բոլոր դռները բաց էին, հիմա նկատելի լարվածությամբ ու դժկամորեն է թողնում ձեզ իր աշխարհ։ Ինչ-որ բան է թաքցնում, խուսափում է ձեզ հետ շփումից ու իր մտքերի վերաբերյալ անկեղծ չի արտահայտվում։ Եվ դա անպատճառ անհավատարմության նշան է․ պարզապես նրա զգացմունքներն են փոխվել, և նա անկեղծանալու ցանկություն բոլորովին չի զգում։

6. Ֆիզիկական շփման պակաս



Իրար հետ քնել կարելի է նաև առանց սիրո։ Բայց սեքսից բացի կան ավելի ինտիմ բաներ, որոնք վկայում են մարդու հանդեպ առանձնակի երկյուղով վերաբերվելու մասին․ համբույրները, գրկախառնությունները, զվարճալի թավալգլորները և քնքուշ ողջագուրանքները հանդիպելիս կամ հրաժեշտ տալիս։ Հակառակ դեպքում նույնիսկ գլուխը նրա կրծքին դնելու սովորական ժեստը նա կարող է ընկալել իբրև ինչ-որ օտարածին ու անցանալի բան։

7. Շեղվում է ձեր աշխարհից

Դուք կարող եք ուրախանալ կամ տխրել, բայց նա արդեն չի ուզում ձեզ հետ հաղորդակից լինել այդ հույզերին։ Ավելի հաճախ է տղամարդը դիմում «դու քո կյանքով, ես՝ իմ» սկզբունքին։ Իսկ երկուսիդ կյանքերի հատումը նրա համար ավելի ու ավելի դժվար է ընկալվում։

8. Դադարում է հոգալ

Հոգատարությունն այն կարևոր բաներից մեկն է, որ տղամարդը կարող է պարգևել կնոջը։ Հոգացողությունը կարող է տարբեր կերպ դրսևորվել․ ոմանք սովոր են առիթ-անառիթ ծաղիկ նվիրել, իսկ ոմանք պատրաստ են ընթրիքը սարքել կամ փոշեկուլը գործի դնել։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես Պրոստոկվաշինոյում․ «Ես համարում եմ, որ կնոջ համար ամենաարժեքավոր նվերը մի պարկ կարտոֆիլն է։ Գիտե՞ս՝ քանի պարկ կատոֆիլ եմ քարշ տվել մայրիկիդ համար»։ Ցանկացած դեպքում ձեր զուգընկերոջը բնորոշ սիրո դրսևորումների բացակայությունը վկայում է զգացմունքների սառեցման մասին։

Ընդունել, որ հարաբերությունները խզվելու վրա են, վիրավորական է, բայց դա դեռ վերջը չէ։ Պարզապես սիրուն ընտելանալ հնարավոր  չէ։ Չի կարելի այն որպես իրողություն ընդունել։ Սերը ոսկու ձուլակտոր չի սեյֆում, փակի տակ։ Սերը ծաղիկ է, որը թառամում է, եթե չեք ջրում։ Ջրեք ձեր սերը և երջանիկ եղեք։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->