>

Այս տաղանդավոր պատանին իսկապես արժանի է հոտնկայս ծափահարությունների։ Բուլինգը (հալածանքը) ոչ մի արդարացում չունի։ Անհատի հանդեպ ուրիշ անձանց  ծաղրական վերաբերմունքի վրա չի կարելի աչք փակել։ Հակառակ մարդու արտաքինի ու զբաղմունքի տեսակին, ամեն մարդ, եթե ուրիշին բարոյապես կամ ֆիզիկապես չի վնասել, արժանի է հարգանքի։ Դա հանրահայտ ճշմարտություն է։ 14-ամյա Ջեք Հիգինսը խանդավառված էր ժյուրիի անդամի հայտարարությունից։

Այս պատանուն ծաղրում էին դպրոցում։ Պատճառն ավելի քան ակնհայտ է․ Ջեքը պարը գերադասում է ֆուտբոլից։ Պատանու տարվածությունը բալետով  դրդել էր համադասարանցիներից ոմանց նրան վերևից նայել։ Ավելին, շուտով տղային սկսեցին «արվամոլ» անվանել ու ծաղրել․  այսպես ասած՝ պարը աղջկա գործ է։ Դեռ լավ է՝ բուլինգը չի ստիպել երեխային հրաժարվել իր բաղձալի երազանքից՝ բալետից։




Քոչարյանի զոհերը

Անցյալ տարի Ջեքը մասնակցեց Britain’s Got Talent-ի ընտրական փուլին։ Որ ձեր գլուխը չցավեցնենք՝ միանգամից ասենք․նրա ջանքերն ու հետևողական մարզանքներն ապարդյուն չեղան և արժանվույն գնահատվեցին։ Նրա ելույթից հետո ժյուրիի անդամները գովեստի խոսքեր չխնայեցին։ Իսկ ժյուրիի անդամներից մեկի խոսքերը հուզեցին բոլորին ու գոտեպնդեցին երեխային․





«Գիտե՞ս՝  ինչն է խուլիգաններին ամենից քիչ դուր գալիս։ Այն, որ դու իրենցից հաջողակ ես ու տաղանդավոր։ Մարդ պիտի աչք չունենա, որ չտեսնի՝ որքան  ջանք ու եռանդ ես թափում, որ կատարելության հասնես։ Ես շորհավորում եմ քեզ, շնորհալի Ջեք․․․»։

Հպանցիկ՝ բուլինգ կոչվող տխրահռչակ երևույթի մասին


«Բուլինգ»  (անգլ.՝ Bullying, նախնական  իմաստը՝ «սիրելի») տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականին։ Տարբեր ձևափոխություններից հետո, ներկայիս իմաստը ստացել է երեք հարյուր տարի առաջ՝ 1710 թվականից ի վեր։

Բուլինգն անհատի նկատմամբ շարունակական բնույթ կրող ֆիզիկական կամ հոգեբանական հալածանքն է, որը հանդիպում է առանձնապես ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և այլուր, վատ հետևանքներ է ունենում առհասարակ դպրոցական միջավայրի համար և խախտում է օրենքը՝ ըստ որի յուրաքանչյուր երեխա ապահով կրթության իրավունք ունի։



Բուլինգն արտացոլվել է համաշխարհային գրականության մեջ և կինոյում։ Երևույթը խորությամբ ուսումնասիրել են հեղինակավոր հոգեբաններ, հետազոտողներ, կրթական հաստատություներ։ Բուլինգը տեղական խնդրից վաղուց արդեն համամարդկային խնդրի է վերածվել, որի լուծման ուղիների որոնումներում հատկապես ակտիվ հետաքրքրություն են դրսևորել Սկանդինավյան երկրները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և այլն։ Դա իհարկե, չի նշանակում, որ այս հարցը չեն բարձրաձայնել ուրիշ երկրներ ևս։

Անհատի հալածանքի խնդիրն արդիական է այնտեղ, որտեղ դպրոցական միջավայր կա։ Բուլինգն ըստ դրսևորման ձևերի կարելի է բաժանել երկու՝ ուղղակի և անուղղակի խմբերի։ Ուղղակի բուլինգի դեպքում երեխային հարվածում են, ծեծում, ծաղրում, վիրավորում ու սպառնում, բացահայտորեն յուրացնում նրան պատկանող իրերը։ Անուղղակի բուլինգի զոհին կանխամտածված մեկուսացնում են իր միջավայրից՝ ընկերական շրջապատից։

Հետազոտությունները վկայում են, որ ուղղակի բուլինգը, որպես կանոն, բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլինգը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլինգը ավելի հաճախ հանդիպում է կրտսեր, երբեմն էլ՝ միջին դպրոցի երեխաների շրջանում, իսկ անուղղակի բուլինգը՝ ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Անուղղակի է բուլինգը, թե՝ ուղղակի, հանգեցնում է միևնույն արդյունքի՝ անհատի ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->