>

Ֆրանսիական կառավարությունը որևէ առնչություն չունի 2015 թվականին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ նկարները հրապարակվել են անկախ թերթի կողմից, որը կապ չունի Ֆրանսիայի կառավարության հետ: Ֆրանսիայի իշխանությունները դրա հետ որևէ առնչություն չունեն, դա կառավարական ծրագիր չէ»,- ասել է Մակրոնը:




Քոչարյանի զոհերը

Վերջինս հավելել է, որ ըմբռնումով է մոտենում մուսուլմանական հասարակության զայրույթին՝ կապված այդ ծաղրանկարների հետ: Նրա խոսքով՝ հակաֆրանսիական ցույցերն իսլամական աշխարհում պայմանավորված են իր հայտարարության թյուրըմբռնմամբ, որը հաջորդել էր 18-ամյա ահաբեկչի կողմից հոկտեմբերի 16-ին դպրոցի ուսուցչի սպանությանը:




Հիշեցնենք, որ վերջինս դասընթացի ժամանակ խոսքի ազատության մասին խոսելիս ցուցադրել էր ծաղրանկարները:


«Մարդիկ ընկալել են, թե իբրև ես հավանություն եմ տալիս այդ նկարներին, սակայն դա այդպես չէ»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ֆրանսիական իշխանությունները պայքար են ծավալում արմատական գաղափարախոսության դեմ:

դիտեք նաև


 

Сообщение Մակրոնը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->