>

Տղամարդն ու կինը մինչև ականջները սիրահարվեցին միմյանց։ Առաջին անգամ Բերտային տեսնելով՝ Աբրահամն  ասաց, որ նա իր կյանքի ամենագեղեցիկ կինն է։

Զույգն ընդամենը մի քանի անգամ էր հասցրել ժամադրվել։ Այնուհետև նրանք  մեկնեցին Թաիթի, որտեղ Աբրահամը երջանիկ տատիկին ամուսնության առաջարկ արեց։




Քոչարյանի զոհերը

Երկուսն էլ խոստոանում են, որ դպրոցահասակների պես զորեղ սեր են զգում միմյանց հանդեպ։ Բերտան 77 տարեկան է, Աբրահամը՝ 74։





Հիմա հասկանալի է՝ ինչու շտապեցին պլատիկ վիրաբույժների մոտ․ իրենց արտաքինը ներքին զգացողությանը մոտեցնելու նպատակով։ Իսկապես, նույնիսկ լուսանկարից երևում է, որ նրանց հայացքներում ջահելական եռանդ ու ավյուն կա։ Ամուսինները դեմքի մաշկի ձգում արեցին։ Արդյունքը զարմանալի էր։


Նրանց դեմքին գրեթե կնճիռ չի մնացել։ «Սա ֆանտաստիկա է, մենք երկրորդ շանսը ստացանք։ Ու դա հրաշալի է»,-հուզմունքը չի թաքցնում Բերտան։



Փորձառու պլաստիկ վիրաբույժներն անգամ զարմանում են՝ ինչքան են վերափոխվել զույգի դեմքերը։ Բժիշկները նշում են, որ տարեց մարդկանց վիրահատությունը ոսկերչական աշխատանքի է նման։ Չէ՞ որ նրանց մաշկն անչափ նուրբ է։

Դժվար է պատկերացնել՝ որքան գոհ են ամուսինները վիրաբույժների աշխատանքից։ Թարմ մաշկը, թերևս, ավելի բարենպաստ կանդրադառնա նրանց հարաբերությունների ամրապնդմանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->