>

Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է:









Քոչարյանի զոհերը

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը:


Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ի առավոտյան և կեսօրին Ադրբեջանը շարունակել էր կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը:



Ստեփանակերտը, Մարտունին,Մարտակերտը Շուշին հայտնվել էին հակառակորդի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->