>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը, գրում է «Արմենպրես»-ը: Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, ընդգծել է՝ իրավապաշտպաններն ասել են՝ ցանկանում են մեկնել Բաքու, քանիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի

ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զինատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են: Կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ Հայաստանը ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ընդհատելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե Հայաստանի»: Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական




Քոչարյանի զոհերը

գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ: Ալիևի մյուս աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրետանու վրիպման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են դա արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը. «Քրիստոնյան հարվածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վնասը նշանակալի չէ,





եկեղեցին չի քանդվել, փոքր վնաս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում: Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պատերազմն սկսել է Ալիևը՝ սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներից: Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բանտերում միթե քիչ են ընդդիմադիրները: Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մարտական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ:


Azerbaijani President Ilham Ali has questioned the impartiality of Amnesty International and Human Rights Watch. In an interview with Ali, the correspondent of the German ARD, referring to the reports of these international organizations, reminded that there are facts about the use of cluster weapons by Azerbaijan in Nagorno Karabakh. Ali complained that they work only with the Armenian side in the conflict, which calls into question the impartiality of human rights organizations, Armenpress reports. Oliver Meyer-Ruth, who by the way is ARD’s foreign correspondent in Istanbul, stressed that human rights activists said they wanted to go to Baku, several times they applied but were rejected. The German media outlet has published a study by Human Rights Watch, which contains interesting evidence, from photos to the name of the weapon used. It is stated that cluster munitions were used on Israeli LAR-160 volley volley

s. For the President of Azerbaijan, this evidence is nothing, he replied that they do not use such weapons, moreover, as if they are defending themselves. Ali’s answer to a journalist’s question about not signing the UN Convention on the Non-Use of Cassette Weapons, and whether Armenia has signed? The journalist did not allow Ali to expand, interrupting. “We are talking about Azerbaijan now, not Armenia.” Ali reiterated his thesis that Azerbaijan is ready to cease hostilities today if the Armenian side ceases fire. He accused the Armenian side of violating the three ceasefire agreements. The German journalist had to remind him that the Armenian side accuses Azerbaijan of violating the ceasefire. Ali’s other absurd statement referred to the bombing of Ghazanchetsots Church in Shushi. “It could be the result of our a



rtillery mistake or the second option, the Armenians did it themselves.” The answer caused the journalist to be confused. “Did a Christian hit his church?” Ali’s answer is more astonishing. According to him, the damage is not significant, the church was not demolished, it is a small damage that can be repaired in two weeks. The journalist quoted expert opinions that the war was started by Ali to divert the attention of his own society, the international community, from the problems of democracy and human rights in Azerbaijan. The President of Azerbaijan did not agree with the observation, to which the journalist objected, and are there few oppositionists in Azerbaijani prisons? Ali lied again, saying that Turkish F-16s were not taking part in the hostilities. He did not hesitate to accuse the OSCE Minsk Group Co-Chairs, Russia, France and the United States of inaction.

Сообщение Ալիևը հոքեվարքի մեջ է․ տեսեք ինչ է զառանցել այս անգամ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->