>

Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա և առանց նախապայմանների բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Միաժամանակ Ալիևը նշել է, թե կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում «կառուցողական աշխատանք կատարելու Երևանի ունակությունը»:

«Ես այդպիսի հրավեր [Մոսկվայում բանակցելու] չեմ ստացել, ես բազմիցս մասնակցել եմ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության է եկել [վարչապետ] Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել: Ես երբեք Հայաստանի նախորդ ղեկավարների հետ բանակցություններից չեմ խուսափել», – ասել է Ադրբեջանի նախագահը:




Քոչարյանի զոհերը

«Ինտերֆաքս»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է նաև, որ Ռուսաստանը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հատուկ դեր է կատարում կարգավորման հարցում:




«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի [Մոսկվա մեկնելու] հրավեր, մենք դա միշտ դրական ենք քննարկել և կքննարկենք», – ասել է Ալիևը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի նախագահը պատրաստ է բանակցել առանց նախապայմանների:

«Դրա վկայությունն այն է, որ վաղը Ժնևում պետք է տեղի ունենա մեր երկու երկրների [Ադրբեջանի և Հայաստանի] արտաքին գործերի նախարարների հանդիպումը», – նշել է Ալիևը:


According to Interfax news agency, Azerbaijani President Ilham Ali said he was ready to leave for Moscow to hold talks with Armenian Prime Minister Nikol Pashinyan without preconditions.

At the same time, Ali noted that he questioned “Yerevan’s ability to do constructive work” in resolving the Nagorno-Karabakh conflict.

“I have not received such an invitation [to negotiate in Moscow]. I have participated in the trilateral meetings of the Presidents of Armenia, Azerbaijan and Russia many times, but since [Prime Minister] Pashinyan came to power in Armenia, there have been no such meetings. “I have never avoided talks with the previous leaders of Armenia,” he said.


In an interview with Interfax, he noted that Russia, as the co-chair of the OSCE Minsk Group, has a special role to play in the settlement process.

“Russia has always had close ties with both Armenia and Azerbaijan, and today it actively cooperates politically and economically with Armenia and Azerbaijan. Russia is our neighbor. That is why most of the meetings took place in Russia, but nothing like that happened during Pashinyan. “I do not know how effective such a meeting will be now, but if an invitation [to Moscow] is received, we have always discussed it positively, we will discuss it,” Ali said.

According to Interfax, the President of Azerbaijan is ready to negotiate without preconditions.

“Evidence of this is that the meeting of the foreign ministers of our two countries [Azerbaijan և Armenia] is to take place in Geneva tomorrow,” Ali said.

Сообщение «Մենք պատրաստ ենք սկսել…»․ Իլհամ Ալիևը նոր հայտարարություն է արել. появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->