>

Շատ աշխատելը լավ բան է։ Սակայն բավարար չէ։ Ֆինանսական կայունութունը, որի մասին երազում եք, կախված է սեփական աշխատանքը գնահատելու ունակությունից։ Թղթադրամները խնամքո՞վ եք ծախսում, թե՞ աջուձախ մսխում եք։

Պարզվում է՝ դրամապանակում փողի առկայությունը կախված է նրանից, թե ինչպես ու ինչի վրա փողը կծախսեք։ Իսկ փողի բազմապատկումը  ոչ թե լրացուցիչ աշխատանք է, այլ ընդամենը ողջամիտ մոտեցում ընտանեկան բյուջեին։

«Խոսում է Երևան»-ը ներկայացնում է տնտեսագետների 6 բանիմաց խորհուրդներ, որոնց շնորհիվ ձեր բանկային հաշիվը միշտ կայուն կմնա։




Քոչարյանի զոհերը

1.Փողը մի մսխեք թանկ ռեստորանների ու հյուրանոցների վրա





Զարմանալի չէ, որ հաստ դրամապանակով մարդիկ կանոնավոր ու խոշոր գնումներ չեն անում։ Փողի կույտեր չեն թողնում նաև թանկանոց բարերում, ռեստորաններում ու հյուրանոցներում։ Դրա փոխարեն նրանք փողը խնայում են հատուկ դեպքերի համար։

2. Ներդրումներ մի արեք հագուկապի ու արդուզարդի պարագաների մեջ

Ոչ բոլոր հարուստներն են կլորիկ գումարներ ծախսում իրենց արտաքին տեսքի համար։ Նրանք չեն գնում ոսկեղեն, թանկանոց հագուստ,  կոշիկ,  օծանելիք ու դիմահարդարանքի պարագաներ։ Հարուստները լավ գիտեն, որ խնամված տեսքի գաղտնիքը ոչ թե հագուկապի, այլ առողջ ապրելակերպի ու առողջությանը լրջորեն հետևելու մեջ է։

3. Վերջին թողարկման գաջեթներ ու ավտոմեքենա մի գնեք


Համեստ ու խնայողական վառելիք ծախսող ավտոմեքենան լավագույն լուծումն է։ Չենք ասում, թե խարխուլ մեքենա գնեք, բայց թանկանոց մակնիշի  վերջին թողարկման արտադրանք գնելն էլ խոհեմ ֆինանսական որոշում չէ։ Նույնն էլ վերաբերում է գաջեթներին։ Վերջին թողարկման սմարտֆոնը դեռ որակի նշան չէ։

4. Փող մի ծախսեք այն բանի վրա, ինչը կարելի է սեփական ձեռքով սարքել

Պահածոյացված միրգը, բանջարեղենն ու քաղցրավենիքը խանութում սոսկալի թանկ են։ Պիցցան նույնպես կարող եք տանը սարքել՝ սեփական ձեռքերով․ ջեռոցից կհանեք հենց ձեր ուզածը։ Սեփական ուժերով հագուստ կարելը, սպիտակեղենը լվանալը, տան ինքնուրույն վերանորոգումը և մաքրություն անելն ահռելի գումար կխնայեն ձեր ընտանեկան բյուջեում։



5. Թանկ ուսման մի տվեք ձեր զավակներին

Շատ հաջողակ  մարդիկ առանձնապես իմաստ չեն տեսնում մասնավոր  վճարովի դպրոցներում։ Նրանք հիանալի գիտեն, որ պետական ուսումնական հաստատությունները լավ ուսում կարող են տալ իրենց զավակներին։ Այդկերպ իրենք էլ կկարողանան բավական գումար խնայել։

6. Կուլ մի գնացեք երեխաների հորդորներին

Մի գնեք այն ամենը, ինչ երեխաները խնդրում են։ Իհարկե, հարուստ ծնողները դա կարող են իրենց թույլ տալ։ Բայց նրանք ջանում են իրենց զավակներին փողը, ոչ թե՝ ապրանքը գնահատել սովորեցնել։ Բնականաբար, չպետք է նրանց զրկեք նվերներից։

Եթե ուզում եք՝ ոտքի տակ ավելի հաստատուն հող լինի, ու հարստանաք, հեռու մնացեք այն ծախսերից, որոնք ձեզ երկարատև երջանկություն ու բավականություն չեն պարգևում։

Մենք հավատում ենք ձեզ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->