Պարոն հրամանատար, ներիր ինձ՝ ասել էի գնա ու կռվիր մինչև վերջ, բայց…Լրագրող Նանե Արզումանյանի հուզիչ գրառումը Եղբոր մասին — ingablog

Պարոն հրամանատար, ներիր ինձ՝ ասել էի գնա ու կռվիր մինչև վերջ, բայց ոչ այս տեսակ վերջաբանով։Պարոն հրամանատար, թույլ տուր մի անգամ իմ կյանքում քեզ հրամայել՝ հետ արի, մի՛ գնա խնդրում եմ։


Պարոն հրամանատար, տար ինձ իմ մանկություն, ինձ դիր ուսերիդ ու թող էլի զգամ աշխարհի ամենաբարձր կետը, ինձ համար կրկին գնիր իմ սիրած կարմիր զինվորների խաղալիքներից, պատմիր, որ միշտ հաղթելու ենք թուրքին։


Պարոն հրամանատար, միակ տեղն էր քո ուսը, որտեղ կարող էի գլուխս դնել ու մի վայրկյանում դառնալ հեքիաթի աղջիկը, ինչու զրկեցիր։Դու ասում էիր, որ քո աղջիկն եմ, քեզ աղջիկ պետք չի ու թողեցիր, որ երեք որդիներիդ բացատրեմ, թե ինչու։ Իմ միակ Ուժ, հետս չէիր ուզում խոսել կայացրածս որոշման համար, ասում էիր ամոթ է, որովետև որոշել էի երբեք չամուսնանալ, բայց հիմա խոստանում եմ ամուսնանալ ու տղա ունենալ՝ քեզ նման Հզոր ու Հայրենասեր։

Ես քեզ ամիսներ շարունակ չէի տեսել ու վախենում էի ձայնդ լսելուց, կարոտս խեղդում էի,որ մի օր՝ այս պատերազմից հետո, քեզ հետ նստեմ ու խոսեմ այն մասին, թե ինչ է զգում Հայուհին, ով այսքան զորեղ Եղբայր ունի։Լսու՞մ ես, հրամանատար, պատերազմից հետո, բայց ոչ այսքան դաժան ընթացքում՝ ինչու թողեցիր, որ մեծանամ արագ։ Ինչքան մնացիր շրջափակման մեջ ու դուրս եկար՝ փրկելով այդքան կյանքեր, մի կյանքն ի՞նչ էր, որ չպահեցիր՝ կրկին փրկելով 22 հոգու կյանք, որ դու գնաս, իմ Հերոս։

23 տարի անձնուրաց կերպով ծառայում ես Հայրենիքին, հետ արի՛, որ էլի կրկնես՝ Հաղթելու ենք և վերջ։ Հետ արի՛, որ չմեծանամ, ինչու ես հասուն դարձնում…Հրամանատար, մարմինդ եմ այսօր 5 ժամ փնտրել մահացած Տղերքի շարքում, բայց չգտա,ասա, որ կրակը չի կպել քեզ, խոստանում եմ հատիկ-հատիկ մոխիրները կպցնել, արցունքներովս կենդանացնել քեզ, միայն թե արի, Գորիսս սգում է, Հայաստանս սգում է, ազգս Հերոս է կորցրել, մաման ու պապան այլևս լուռ են, քույրիկի ցավը մի թող միայն ինձ, հրաշք կինդ ու 3 որդիներդ սպասում են քեզ։


Լսու՞մ ես,իմ Հպարտություն, հետ արի՛, որովհետև մարտի դաշտում քո կարիքը կա, քո մարտավարական հնարքները պետք են, արի՛, իրավունք չունեիր կիսատ թողնել։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.