>

Ռուսաստանում բնակվող հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ինստագրամի իր էջում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Վովա, բարև: Այս լուսանկարները մոտ տասը տարվա: Ես հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ և ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, և ես աներևակայելի երջանիկ էի, որ համաձայնեցիր:


Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում մշակույթի շուրջ իրենց ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, և դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիևում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, և դու ինչպես միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը և քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպիտ խոսեց մատուցողի, իսկ դու նրան ասացիր․ «քաղաքավարի՛ եղիր, նա մարդ է»։








Քոչարյանի զոհերը


Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում, միմյանց շնորհավորեցինք՝ երեխա ունենզլու առթիվ, նույնիսկ, պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես: Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և, ինչպես պարզվեց, դու էիր այն վաճառել մեր հարևաններին՝ նրանց հետ  բարեկամությունդ ամրապնդելու համար:


Ես կցանկանայի քեզ ասել ՝ «քաղաքավարի՛ եղիր, նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ աթոռին, այն ամենը, ինչ մարդկային ու բարի է` թողնում ես ին-որ տեղ անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչև Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես և իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ պատմություննայսպիսին է, ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։



Сообщение «Նայում էի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և, ինչպես պարզվեց, դու էիր այն վաճառել մեր հարևաններին»․ Սարիկ Անդրեասյանի ամոթանքով լի նամակը երբեմնի ընկեր Վլադիմիր Զելենսկուն появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->