>

Սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացքող պատերազմի 36 օրերի ընթացքում հերոսական դրվագների մի ամբողջ շտեմարան է գոյացել, որը «թերթելիս» մի պահ մոռանում ես արցունքի մասին ու զարմանքով և հպարտությամբ լցվում:

Ընդհանուր թշնամու դեմ կողք-կողքի ճակատամարտող տղաներ, ովքեր ոչ միայն սխրանքներ են գործում, այլև անձնազոհության են պատրաստ:




Քոչարյանի զոհերը





35 ամյա մեծամորցի Գնել Ֆիդանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում: Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, կամավորականների առաջին խմբի հետ Արցախ մեկնած հերոսն ընտանիքից գաղտնի էր զինվորագրվել: Միայն գնալուց առաջ էր տանն ասել, որ 18 տարեկաններին մենակ թողնել չի կարող:

Զինակից ընկերները պատմում են, որ Գնելը հետախույզ էր, ու իր առջև դրված խնդիրներն ու հանձնարարությունները կատարում էր քաջաբար ու պրոֆեսիոնալ:


Հոկտեմբերի 10-ին, երբ հերթական առաջադրանքը կատարած՝ վերադառնում էր թշնամու դիրքերից, թիրախավորվում է թշնամու անօդաչուի կողմից:



Ընկերները պատմում են, որ փորձել են դուրս բերել վիրավոր ընկերոջը կրակի տակից, բայց նա խնդրել է օգնել մյուս վիրավորներին, ովքեր դեռ շանս ունեն ապրելու… Նույնիսկ վերջին շնչում նա մտածում է 18 տարեկան տղաների մասին, որոնց մենակ չէր կարող թողնել:

«Մենք խոնարհվում ենք բոլոր անմահների սխրանքի առջև: Պարտավոր ենք հաղթել, որ Գնելի 2 երեխաներն ապրեն խաղաղ ու ապահով հայրենիքում», — նշում են ընկերները:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->