>

Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները (Տեսանյութ)

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել հրետակոծված Մարտունի քաղաքից։




Քոչարյանի զոհերը

Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները։ Ադրբեջանը շարունակում է հրկիզող արկերով հարվածել Արցախի Հանրապետության տարածքի անտառներին։





Հիմնականում հրդեհվում են հենց գյուղամերձ անտառները։ Դեռ նախօրեին ՀՀ ՄԻՊ-ն ահազանգել, որ այդ անտառներում գյուղերի բնակիչները պատսպարվում են հրետակոծությունների ժամանակ։

Մարտունիի բնակիչներն արդեն երկու օր է ապաստարաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ են ունենում։


Մարզադաշտ, ճանապարհ, թե բնակելի տուն ադրբեջանական զորքերի համար մնում են թիրախ, դա այն դեպքում, երբ Ադրբեջանը կրկին ստանձնեց պարտավորություն՝ քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չդարձնելու։ Մարտունիում հաջողվել է խուսափել զոհեր կամ վիրավորներ ունենալուց։ Նյութական վնասները ժամ առ ժամ ավելանում են։



Տեսանյութը ստորև

 

Сообщение Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները (Տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->