>

«Ռաֆիկը մեծատառով անձնավորություն էր, ուրախ, ժպտերես էր, հումորով էր, դպրոցում իր դասընկերների ու ուսուցիչների ուրախությունն է եղել, մեր բոլորի ուրախությունն էր»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արցախում նահատակված Ռաֆիկ Արծրունի Հակոբյանի մորեղբայրը՝

Լևոն Բախտիկյանը: Ռաֆիկը 19 տարեկան էր, ծնողների և իրենից փոքր քրոջ հետ էր ապրում, մեկ տարի երեք ամիս առաջ էր զոչակոչվել.«Սկզբի վեցը ամիսը Հայաստանում է ծառայել, որից հետո տեղափոխվել էր Ստեփանակերտ: Ոչ մի բան չէր պատմում բանակի հետ կապված, միայն ասում էր՝ ծառայությունից գոհ եմ: Լավ ծառայում էր,

loading...



պատվոգիր էր ստացել, մեծ հարգանք-պատիվ է ունեցել, իրենց զորամաս ես էլ եմ գնացել, ղեկավարների հետ ծանոթացել եմ, Ռաֆիկի մասին շատ գովեստի խոսքեր էին ասում»։ Մորեղբայրը պատմեց, որ Ռաֆիկը նպատակ ուներ ծառայությունը ավարտելուց հետո հետ գալ հայրենի Գավառ, իր սեփական ֆերման ստեղծել և օգնել ծնողներին.





«Աշխատասեր էր, ստեղծող, գործից չվախեցող տղա էր: Ցանկանում էր դառնար ֆերմեր, անասնապահությունով էր ցանկանում զբաղվեր, մեծ գոմ շիներ: Իրենք անասուններ ունեն, հորը ասում էր՝ չպակասեցնեք, որ գարունն ավելի շատացնենք, մեծ ծրագրեր ուներ, սակայն չհասցրեց…


Ամռանը՝ հուլիսի 12-ին, պիտի վերադառնար»: Լևոնը հիշում է, որ Ռաֆիկը վերջին անգամ հոր հետ է խոսել, մյուս օրը վիրավորում է ստացել, ցավոք, վիրահատությունից հետո մահացել է. «Հոկտեմբերի տասներկուսին՝ ժամը 17:20, զանգել, հոր հետ էր խոսել,



յուրաքանչյուր օր այդ ժամերին զանգում էր, այդ օրը որ զանգել էր, տրամադրությունն էլի լավ էր եղել, ասել էր, թե պապ ջան, լավ ենք, մի անհանգստացեք: Նույնիսկ իր տեղն էլ չէր ասում, թե ուր է, համենայն դեպս չէր բո ղոքել… Ռաֆիկիս գլխին էին հարվածել, վիրահատեցին, Սակայն մահացավ…»:

Ռաֆիկ Հակոբյանին հողարկավորել են հոկտեմբերի տասնութին՝ Գավառում: «Հու ղարկավորությանը ներկա էին մարզպետը, քաղաքապետը, զինկոմիսարիատից: Շնորհակալ ենք, որ մեր տղային բերեցին, հանձնեցինք հողին…»,- եզրափակեց Ռաֆիկի մորեղբայրը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin