>

Վերջերս զարգացած երկրներում սկսեցին կիրառել բարձր հստակության ուլտրաձայնային 4D տեխնոլոգիա։

Ի թիվս այլ առավելությունների, այս տեխոլոգիայի շնորհիվ բժիշկները ամենայն մանրամասնությամբ տեսան՝ ինչպես է, օրինակ, ծխելն ազդում մոր արգանդում գտնվող պտղի վրա։

Ընդամենը մի քանի տարի առաջ բժիշկները պիտի չարաշահեին այդ թեման, քանի որ հնարավորություն ունեին միայն պատմե՛լ ծխելու հավանական հետևանքների մասին։ Իսկ այժմ նրանք կարող են դա ցո՛ւյց տալ մայրերին։




Քոչարյանի զոհերը

Մենք ձեզ շուտով կցուցադրենք՝ ինչպես է 24-36 ամսական սաղմն արձագանքում իրեն «բաժին ընկնած» ծխախոտի ծխին։





Գիտնականներն հատուկ հետազոտություն անցկացրին 20  հղի կանանց անմիջական մասնակցությամբ։ Նրանցից  չորսին թույլ էին տալիս օրական 14 ծխախոտ ծխել։ Հետազոտության մասնակից մնացած 16 հղի կանայք առհասարակ չէին ծխում։

Հետազոտության մասնակից յուրաքանչյուր կին երեք ամսվա ընթացքում անցավ պտղի ուլտրաձայնային սքանավորման 4-ական սեանս։ Արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ էին։


Ծխող մայրերի սաղմերը ջղագրգիռ, զայրացկոտ ու դժբախտ էին թվում։

Այդ սաղմերը բառացիորեն ծամածռվում ու կուչուձիգ էին լինում տանջանքներից։ Նրանք միանշանակ բերանով ավելի շատ շարժումներ էին անում, քան «նորմալ» մայրերի սաղմերը։

Բժիշկները նույնիսկ եզրակացրին, որ ծխող մայրերի երեխաների կենտրոնական նյարդային համակարգն ավաղ նույն արագությամբ չի զարգանում, որքան չծխող մայրերի երեխաներինը։



Հետազոտությանը մասնակցող բոլոր երեխաներն, իհարկե առողջ ու առանց շեղումների ծնվեցին։ Այդուհանդերձ բժիշկների դիրքորոշումն անդրդվելի է այդ հարցում։ Նրանք համարում են, որ հղիության ընթացքում (և անգամ հղիների ներկայությամբ) ծխելը չափազանց շատ վտանգներ է պարունակում՝ այդ սովորության վերաբերյալ ինչ-ինչ արդարացումներ  փնտրելու համար։

«Մենք հասկանում ենք, որ մոր սթերսներն ու ճնշվածությունը  միշտ վատ է պտղի համար։ Բայց նիկոտինն ինքնին ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան այդ անբավարար հոգեկան վիճակները։ Այնպես որ եթե անգամ ծխախոտն օգնում է հանգստանալ, հղիության ընթացքում հանգստանալու նպատակով ծխախոտ օգտագործելն անթույլատրելի է»,- ասում է Դարհեմի համալսարանի հետազոտության հեղինակներից մեկը՝ Նադյա Ռեյսլանդը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի տվյալներով հղիության ընթացքում ծխելը ընդունակ է․

  • մեծացնել  վաղաժամ ծնունդների վտանգը,
  • ծնվելու պահին նվազեցնել երեխայի քաշը,
  • վնասել երեխայի գլխուղեղի և թոքերի հյուսվածքները,
  • նվազեցնել պտղի ստացած թթվածնի քանակը։

Հղիության ընթացքում ծխելու վտանգների մասին ավելի մանրամասն իմանալու համար դիտեք տեսանյութը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->