>

Ունենք դիրքային բարելավումներ. կասեցնում ենք Բերձորին սպառնացող վտանգը





Մարտական գործողությունները շարունակվում են սահմանի ամբողջ երկայնքով․ թշնամին անցել է օջախային կռիվների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնը։





«Երեկ Մարտունիի ուղղությամբ թշնամուն հաջողվել է երկու դիրք վերցնել․ այդ հատվածում թեժ մարտեր են ընթացել՝ օգտագործվելով տարբեր միջոցներ՝ օդուժ, զրահատանկային միավորներ, հրետանի, հետևակ։

Բայց ընդհանուր ռազմաճակատի ամբողջ երկայնքը վերցրած, ընդգրկվածությունը և թեժությունը նման չէ առաջին 15 օրվա մարտերին, առանձին գրոհող և դիվերսիոն խմբեր են գործում, փորձում են առանձին լոգիստիկ ցանցային կապուղիների, բնակավայրերի կապուղիների հաջողություններ զարգացնել։


«Ադրբեջանական բանակի և հարակից տեռորիստական խմբավորումների հարձակողական մեծ թափը կոտրված է,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։-Ունենք դիրքային բարելավումներ. կասեցնում ենք Բերձորին սպառնացող վտանգը»։



Հովհհանիսյանի խոսքով՝ Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա , իսկ ահաբեկիչներին օգտագործում է որպես թնդանոթի միս։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->