>

The National Interest հանդեսը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին՝ գրելով, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործում Ստեփանակերտում, թիրախավորում էլեկտրակայանները, բնակավայրերը, նույնիսկ եկեղեցիները՝ նպատակ ունենալով քաղաքից տեղահանել հայերին։


«Ադրբեջանի համար պատերազմն անձնական բնույթ է կրում, որն արտացոլվում է նրա անողոք հարձակմամբ և խաղաղ բնակիչների ու զինվորների չտարբերակված թիրախավորմամբ: Առանց Միացյալ Նահանգների և այլ խոշոր տերությունների զգալի ներգրավման և համաձայնագրերի կատարման՝ հակամարտությունը կվերաճի հումանիտար ճգնաժամի»,- գրված է հոդվածում։







Քոչարյանի զոհերը

Հոդվածի հեղինակը՝ տնտեսագետ, վերլուծաբան Հյուգո Դանտեն, նաև ընդգծում է, որ Ադրբեջանը ֆինանսական և ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ թվում՝ սիրիացի վարձկանների տեսքով, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մեծ գումարներով գնում է քաղաքական գործիչների և լոբբիստների ազդեցությունը, որոնց շնորհիվ շատերն աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ վրա։

Հոդվածում նաև քննադատվում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն իր հարևանների նկատմամբ, միջամտությունը տարածաշրջանի հակամարտություններին։


Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել ռազմական օգնությունը և զենքերի վաճառքը Թուրքիային և պատժամիջոցների միջոցով զսպել Անկարային՝ այսպիսով ապաէսկալացնելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։


Հոդվածագիրը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թուրքական լիրան կայուն կերպով արժեզրկվում է, Թուրքիայի նախագահ Էրդողանի վարկանիշը ցածր է, Թուրքիայի խարխլված տնտեսությունը և բանկային համակարգը, ինչպես նաև Ադրբեջանի կախվածությունը նավթի արտահանումից երկու երկրներին խոցելի են դարձնում, ուստի պատժամիջոցների սպառնալիքը նրանց կարող է ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և հարգել հրադադարի ռեժիմը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->