>

Իսլամաֆոբիայի դեմ պայքարը պետք է տանել այնպես, ինչպես Հոլոքոսթից հետո պայքարում էին հակասեմականության դեմ: Այս մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Ցեղասպանություն. Սրեբրենիցայից քաղված դասերը» տեսակոնֆերանսի ընթացքում:





«Եվրոպական երկրներում մահմեդականները պարբերաբար ենթարկվում են խտրականության: Իրենց իրավունքներն ու ազատությունները մշտապես սահմանափակում են: Այս մոտեցումն արմատապես ճիշտ չէ: Այն սպառնում է մարդկության ապագային և տարբեր հավատալիքների խաղաղ գոյակցությանը: Անհրաժեշտ է պայքարել իսլամին ուղղված թշնամության դեմ այնպես, ինչպես Հոլոքոսթից հետո պայքարում էին հակասեմականության դեմ»,- Kp.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է պետության ղեկավարը:





Հիշեցնենք, որ Փարիզում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ցուցադրած ֆրանսիացի ուսուցչի սպանությունից, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ դրան հաջորդած հայտարարություններից հետո մահմեդական մի քանի երկրներում հնչել էին ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչեր:




Сообщение Իսլամաֆոբիայի դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես Հոլոքոսթից հետո պայքարում էին հակասեմականության դեմ. Էրդողան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->