>

Lragir.am-ը գրում է. Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին ավանդական ճեպազրույցում պատասխանելով հարցերի, նշել էր, որ չի կարող ասել, թե ռազմաճակատի հատկապես որ ուղղությամբ է եղել թուրքական հատուկջոկատայինների կիրառումը, բայց տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում թշնամուն այդ մասով սպասվում է անակնկալ: Արցախի դեմ թուրքական ագրեսիայի կազմակերպման, կառավարման եւ իրականացման գործում հենց Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման մասին հետախուզական տվյալներ ներկայացրեց ռուսական մամուլը: Ռուսական ռազմական շրջանակներին առնչվող Տելեգրամ


ալիքները տարածեցին տեղեկություն, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ նետելու համար: Ըստ այդ ալիքների, թուրքական եւ ադրբեջանական զինվորականության միջեւ առաջանում են հակադրություններ, քանի որ թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին, որ չեն կարողանում լավ կռվել եւ ստիպված են ներգրավել թուրք զինվորների: Ռազմաճակատային տապալումները Անկարային ստիպում են ավելի ու ավելի ընդլայնել ներգրավվածությունը, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի դժվար է լինելու թաքցնել այն, հարկադրելով թուրքերին բացվել: Ըստ ամենայնի, հենց այդ համատեքստում է Արծրուն




Քոչարյանի զոհերը

Հովհաննիսյանի խոստացած անակնկալը: Չփորձենք մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այն: Հաստատ Հայաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքերի մանրամասն դիտարկում անում են նաեւ թուրքերը, փորձելով կռահել, թե ինչ անակնկալի մասին է խոսում հայկական կողմը: Դիտարկման արժանի է, որ այդ մասին խոսակցությունը ծավալվում է ՌԴ նախագահին Հայաստանի վարչապետի նամակի ֆոնին, որում Երեւանն առաջարկում է Մոսկվային սկսել ռազմական օգնության տեսակի եւ ծավալի վերաբերյալ «անհապաղ խորհրդակցություն», ինչպես նախատեսված է հայ-ռուսական





ռազմական փոխօգնության պայմանագրով: Մոսկվան հայտարարել է, որ մանրամասները քննարկվելու են: Անկախ նրանից, թե ինչպիսին են լինելու դրանք, խոսքը Մոսկվայի ռազմա-քաղաքական դերի առնվազն մեկ շոշափելի աստիճան բարձրացման մասին է, եթե անգամ դա տեղի է ունենում ՀՀ սահմանի շրջանակում: Թուրքիայի սանձազերծած պատերազմը գործնականում սահման չի ճանաչում, եւ բավական է հիշել հայկական կողմի հայտարարությունն օրինակ այն մասին, որ Ադրբեջանի տարածքից թուրքական օդային գործողությունները Անկարան կառավարում է Թուրքիայի տարածքում օդային հրամանատարական կետից: Այդ իմաստով, հինգերորդ սերնդի պատերազմում սահմաններ այլեւս չկան:

Lragir.am writes. Answering questions at a traditional briefing yesterday, Artsrun Hovhannisyan, a representative of the Armenian Defense Ministry, said that he could not say in which direction the Turkish special forces were used, but in case of a final summary of the information, a surprise awaits the enemy. The Russian press provided intelligence on the involvement of Turkish representatives in the organization, management and implementation of the Turkish aggression against Artsakh. Telegram channels related to the Russian military reported that Turkey was sending 1,200 special forces to Azerb


aijan to launch an attack on Artsakh. According to these channels, there are contradictions between the Turkish and Azerbaijani militaries, as the Turks accuse the Azeris of not being able to fight well and have to involve Turkish soldiers. Military defeats are forcing Ankara to expand its involvement, which means that it will be more and more difficult to hide it, forcing the Turks to open up. Apparently, the surprise promised by Artsrun Hovhannisyan is in that context. Let’s not go into details about what it might look like. Certainly, the Turks are also making a detailed observation of the words of the represen



tative of the Armenian Ministry of Defense, trying to guess what surprise the Armenian side is talking about. It is worth noting that this is being discussed against the background of the Armenian Prime Minister’s letter to the Russian President, in which Yerevan offers Moscow to start an “immediate consultation” on the type and volume of military assistance, as provided for in the Armenian-Russian military assistance agreement. Moscow has stated that the details will be discussed. Regardless of what they will be like, it is a matter of increasing Moscow’s military-political role by at least one tangible degree, even if it happen

s within the borders of Armenia. The war unleashed by Turkey knows practically no borders, and it is enough to remember the statement of the Armenian side, for example, that Ankara controls the Turkish air operations from the territory of Azerbaijan from the air command point in the territory of Turkey. In that sense, there is no limit to the fifth generation of war.

Сообщение Արծրունի խոստացած անակնկալը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->