>

Դավիթ Թորոսյանը խոսել է կարևոր «մանրուքների» մասին. ԿԱՐԴԱԼ




Քոչարյանի զոհերը

Կարևոր «մանրուքների» մասին, որ կօգնեն մեզ, չօգնել հակառակորդին




1) Լրագրողներ և պարզապես մարդիկ, ովքեր գտնվում են Արցախում և թեկուզ հեռախոսով նկարում են ֆոտո-վիդեո, ՊԱՐՏԱԴԻՐ, վրան տեղադրեք ձեր watermark-ը, անգամ եթե Շուշիի պարիսպը նկարում եք, որ ուղարկեք ձեր մայրիկին։


2) Աշխատեք կադրերը լինեն ֆիքսված (ստատիկ), այսինքն մեքենայի մեջից գնալու կադրեր չլինեն, խոսքը հիմնականում բնակավայրերի մասին է։

3) Եթե սիրողական նկարող եք, և չեք մոնտաժելու, կամ չունեք հատուկ տարբերանշաններ, watermark դնելիս տեսանյութի վրա, տեղադրեք նկարողի անուն ազգանունը, նկարելու ամսաթիվը, ժամը։


Հակառակորդը, ձեր այն կադրերը, որոնք չունեն վերոնշյալ ատրիբուտները, օգտագործում է որպես սեփական նկարահանում, օրինակ, իբր գրավել է Շուշին և պարիսպների առջև են, մինչդեռ մենք Շուշիում պարիսպների մոտ կանգնած դիտում էինք այդ տեսանյութը։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->