>

Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից վախի զգացում է ունենում և խուսափում վտանգավոր երևույթներից:  Հոգեբաններն ասում են, որ չկա մարդ, ով ֆոբիա չունենա: Ֆոբիաները բազմազան են, մարդիկ կարող են վախենալ մթությունից, փակ տարածությունից, բարձրությունից, կենդանիներից և այլ երևույթներից:

ArmՏtar.am-ը կներկայացի Սոնա Շահգելդյանի, Լայանայի, Մարիամ Մելիքյանի  ֆոբիաները և  դրանց հետ կապված հետարքիր պատմությունները :




Քոչարյանի զոհերը

Սոնա Շահգելդյան: Ի՞նչ ֆոբիա ունեք: Ճիշտն ասած, ես ինքնաթիռից մեծ ֆոբիա ունեմ, բայց ուժեղ եմ գտնվել և արդեն իմ մեջից աշխատել եմ դուրս հանել այդ վախը: Կարծում եմ, բարձրությունից էլ եմ վախենում, բայց շատ եմ շրջագայում ու աստիճանաբար ազատվում եմ այդ երկու վախերից էլ:  Բայց, ընդհանրապես, էքստրեմալ մարդ եմ համարում ինձ:





Կա՞ Ֆոբիաորից արդեն ազատվել եք: Կարող եմ ասել, որ ամեն բան քիչ-քիչ հաղթահարել եմ և դրա վառ ապացույցը Ավստրալիա  և այլ երկրներ մեկնելս էր: Փորձեր եմ արել, և ինձ մոտ գրեթե ստացվել է: Կարող եմ ասել, որ ֆոբիաս կորել է: Կա՞  մի բան որից չեք վախենումբայց կյանքում չեք էլ փոձիԵս շատ բաներից չեմ վախենում,   վախենում եմ, բայց չեմ էլ փորձի:

ԼայանաԼ Նշեցիք, որ չունեք ֆոբիա, փոքր տարիքում էլ ոչ մի բանից չեք վախեցե՞լ; Կարծես, թե ինչ-որ չափով համարձակ եմ: Մի դեպք, բայց, կարող եմ պատմել: Երբ հաճախում էի լողի խմբակ, դեռ մեկ ամիսը չլրացած, առաջարկցին ցատկել յոթ մետր բարձրությունից: Սկզբից, երբ վերևից նայեցի, ինձ թվաց, թե բարձրահարկ շենքից ներքև եմ նայում, բայց ռիսկի դիմեցի և թռա: Այդ թռիչքը կարող էր շատ վատ  և ճակատագրական ավարտ ունենալ ինձ համար: Այս պատմությունը պատմեցի, որ ցույց տամ, որ վախ, որպես այդիսին, չունեմ, և ֆոբիա ասվածը ինձ համար չէ:

Ասում են՝  կանայք վախենում են ծերանալուց և մարմնի թերություններից, Ձեր դեպքում նման բան էլ չկա՞:  Միշտ վախենում եմ, որ մարմինս կարող է երբևէ ունենալ այնպիսի թերություններ, որոնցից ես կկոմպլեքսավորվեմ, քանի որ բեմի մարդ եմ: Միշտ մարզասրահ եմ հաճախում և դիետաներ պահում: Ծերանալու մասին չեմ մտածել երբևէ, բայց երբ կնճիռներ նկատեմ, միգուցե մտահոգվեմ:


Ի՞նչ խորհուրդ կտաք ֆոբիա ունեցողներին, ինչպե՞ս ազատվել դրանցից: Ֆոբիան ինձ համար անհասկանալի մի բան է և, բնականաբար, չեմ կարող խոհուրդ տալ, ինչպես ազատվել դրանից: Կախված է հենց այն մարդուց, ով ունի այդ ֆոբիան: Կարծում եմ, որ տվյալ անձնավորությունը պետք է ինքնուրույն ճանապարհներ որոնի ձերբազատվելու այդ բարդույթից:

Մարիամ Մելիքյան: Ինչի՞ց եք վախենումԿյանքում  շատ երևույթներ կան, որոնցից արժե վախենալ: Կարծում եմ, ինձ նման համարձակ աղջկա պարագայում վախ կոչվածը չի գործում: Որպես այդպիսին, ֆոբիաներ չունեմ , բայց կարող եմ մի զվաճալի բան նշել, որ ինձ մոտ վախ են առաջացնում չսափրված  տղամարդիկ: Որքանով է դա  ֆոբիա կամ վախ, չեմ կարող հստակ ասել:



Ձեր շրջապատում շատերը գիտե՞ն, այդ տարօրինակ վախի մասին, թե՞ փորձում եք թաքցնել դա: Իմ մտերիմ ընկերները գիտեն այս մասին և շատ  հաճախ ծաղրում են ինձ՝ անվանելով մանկամիտ, սակայն սրանք պարզապես մանկուց մնացած հետքեր են, որոնք ժամանակի ընթացքում ատիճանաբար մարում են և ոչ թե խորանում ու վերածվում ֆոբիայի:

 Երբևէ գնացե՞լ եք վախ չափողի մոտ,  հավատու՞մ եք նրանց մասնագիտական ունակություններն: Գուցե մանուկ հասակում գնացած լինեմ, բայց այդ հարցին մայրս ավելի հստակ կարող է պատասխանել, ամեն դեպքում ես չեմ հիշում նման դեպք, որ վախ չափողների կամ հեքիմների մոտ տարած լինի մայրս: Ինչ վերաբերում է հավատալ-չհավատալուն, ապա ասեմ, որ ցանկացած գուշակության դեմ եմ ու Աստծո պատվիրանների հեևորդ եմ, ուստի պատասխաններիցս կարող եք կռահել:

Ամենածիծաղելի ֆոբիանորի մասին լսել եքԿարծում եմ, ամենածիծաղելի չսափրված տղամարդուց վախն է, կարող եմ հավելել նաև, որ մանկուց ունեցել եմ վախ Ձմեռ պապիկիներիցծ: Երկուսնն էլ, հաստատ,  ծիծաղելի են:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->