>

Մաշկի սև կետերը (կորյաները) առաջանում են մաշկային ավելցուկային ճարպից և մեռած բջիջներից: Սրա հետևանքով մաշկային անոթները խցանվում են և հետագայում, օդի հետ շփվելով,  ստանում են սև գույն:


Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Կորյաները հիմնականում լինում են դեմքին՝ քթի և կզակի վրա: Այն տարիքային բնույթ ունի՝ լինում է հասունացման շրջանում, շարունակվում է մինչև 35 տարեկան: Կորյաները առաջանում են նաև յուղոտ մաշկի, լայնացած ծակոտիների դեպքում:








Քոչարյանի զոհերը

Ինչպե՞ս ազատվել: Կորյաները հիմնականում հեռացվում  են գոլորշու կամ հատուկ սարքների միջոցով: Գրագետ հեռացվելու դեպքում դրանք այլևս չեն առաջանում: Գոլորշու միջոցով մաքրման թերությունն այն է, որ մազանոթները վնասվում են: Կարող է առաջանալ կուպերոզ  հիվանդությունը (մազանոթների լայնացում):


Բացի այդ վտանգավոր է, քանի որ կորյաները հեռացվում են գդալիկով,ինչն էլ կարող է վնասել մաշկը,- ասում է կոսմետոլոգ Լուսինե Սահակյան:Կոսմետոլոգի խոսքով, սարքերի միջոցով մաքրումը գրեթե թերություն չունի: Պարզապես  կուպերոզի դեպքում մաշկի տվյալ հատվածը քիչ է մշակվում:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->