>

Հաճախ հոգնությունն այնքան է մեզ տիրում, որ րոպե առաջ տաքուկ անկողին մտնելն ու քունը թվում են միակ փրկարար օղակը: Եվ այդ պահերին մոռանում ենք կատարել ամենապարզ, բայց անհրաժեշտ գործողությունները, այդ թվում’ ազարվել դիմահարդարանքից: Ի ՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել, երբ քնելուց առաջ զլանում ենք մաքրել դիմահարդարանքը:


1.Եթե դուք պարբերաբար քնում եք առանց դիմահարդարանքը մաքրելու, ապա մաշկի վրա կարող են պզուկներ առաջանալ:








Քոչարյանի զոհերը

2.Եթե դուք անհանգիստ եք քնում և հաճախ եք դիրքը փոխում անկողնում, ձեր դեմքը շփվում է բարձին, ինչից ծակոտիները փակվում են և մաշկը դադարում է շնչել: Այս պարագայում, երբ արթնանաք, կարող եք միանգամից մի քանի պզուկ հայտնաբերել ձեր դեմքի վրա:

3. Եվս մեկ պատճառ. մեծ է աչքերի վարակներ կամ բորբոքում ստանալու ռիսկը:


4. Դուք բաց եք թողնում մաշկն անհրաժեշտ սնուցող տարրերով հարստացնելու հնարավորությունը: Գիշերային խոնավացումները և սնուցումը կարևոր են, քանի որ մաշկն առավելապես գիշերն է ունակ արդյունավետ վերականգնվելու:



Ընդունեք որպես օրենք’ ամեն օր քնից առաջ մաքրեք դիմահարդարանքը և քսեք սնուցող քսուկներ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->