>

Մեր նախկին հոդվածը` 30 բան, որ պետք է դադարեք անել հենց հիմա», բավականին դրական ընդունվեց շատ ընթերցողների կողմից, սակայն այս անգամ փորձել ենք ներկայացնել այն կարևոր քայլերը, որոնք պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Իրականում մեզնից շատերը գիտակցում են այն կետերը, որոնք մենք կներկայացնենք ստորև, սակայն շատ ամենօրյա խնդիրները հաճախ ստիպում են մեզ մոռանալ այս ամենի մասին:

1.Սկսեք ժամանակ անցկացնել ճիշտ մարդկանց հետՍրանք այն մարդիկ են, ում ներկայությունը դուք վայելում եք, և ովքեր առողջ ու ոգեշնչող ձևերով քաջալերում են ձեզ և ոգևորում դառնալ ավելի լավը: Սրանք այն մարդիկ են, ովքեր ձեզ ստիպում են ավելի կենդանի զգալ, ու առանց որևէ նախապայմանների դառնալ այն մեկը, ով ուզում եք դառնալ:

2. Սկսեք ձեր խնդիրներին դուրս գալ դեմ հանդիմանՁեր խնդիրները չեն որոշում են, թե ով եք դուք, այլ այն, թե ինչպես եք կարողանում հաղթահարել դրանք, ու թե ինչպես եք արձագանքում դրանց: Խնդիրները չեն անհետանա, մինչև դուք որևէ քայլ չձեռնարկեք: Արեք այն, ինչ կարող եք անել, երբ կարող եք անել ու գիտեկցել, թե ինչ եք արել: Ամեն ինչ կախված է այն փոքրիկ քայլերից, որ կատարում եք դեպի ճիշտ ուղղություն: Այս փոքրիկ քայլերը կարևոր են ու, միավորվելով դառնում են մղոններ, որոնք դուք անցնում եք կյանքի երկար ճանապարհորդության ընթացքում:

3. Սկսեք ամեն ինչում ինքներդ ձեզ հետ ազնիվ լինել:  Ազնիվ եղեք այն բաների հանդեպ, որ ճիշտ են, ու այն բաների հանդեպ, որ անհրաժեշտ է փոխել: Ազնիվ եղեք այն հարցի շուրջ, թե ինչի եք ցանկանում հասնել ու ով եք ուզում դառնալ: Ազնիվ եղեք ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի շուրջ: Որովհետև դու միակ մարդն ես, որի վրա կարող ես հույս դնել: Ճշմարտության համար փնտրիր հոգիդ, այնպես որ, իսկապես հասկանաս, թե ով ես դու: Երբ անես դա, դու ավելի լավ կհասկանաս՝ որտեղ ես հիմա և ինչպես ես հասել այստեղ, և դու ավելի լավ կհասկանաս, թե ուր ես ուզում գնալ:

4. Քո սեփական երջանկությունը առաջնային թող լինի քեզ համարՔո կարիքները կարևոր են: Եթե դու ինքդ քեզ չգնահատես, հոգ չտանես ու քո համար չպայքարես, դու կվնասես քեզ: Հիշիր՝ հնարավոր է հոգ տանել ինքդ քո մասին՝ միաժամանակ հոգ տանելով նաև մյուսների նկատմամբ: Երբ քո կարիքները հոգաս, ավելի շատ հնարավորություն կունենաս օգնելու ու հոգալու մյուսների կարիքները:




Քոչարյանի զոհերը

5. Եղիր նա, ով կաս՝ անկեղծ, իսկական ու հպարտ: Փորձելով լինել մեկը, ով իրականում չես, նշանակում է վատնել քո իրական եսն ու անհատականությունը: Ընդունիր այն մարդուն, որ կա քո ներսում, որ ունի այնպիսի գեղեցիկ մտքեր, գաղափարներ, ուժեղ կողմեր ու այնպիսի գեղեցկություն, որ չունի ուրիշ մեկը: Եղիր այն մեկը, որին ճանաչում ես, որ դու ես, եղիր քո լավագույն տեսակը: Եղիր իսկական ու իրական «դուն», ու եթե սիրտդ չես կարողանում դնել ինչ-որ տեղ, ուղղակի դուրս արի այդտեղից:


6. Սկսիր նկատել ու ապրել ներկայով: Այս պահը հրաշք է: Այս պահը միակն է, որ կարող ես երաշխավորված լինել, որ ունես: Այս պահն է հենց կյանքը: Այնպես որ, դադարիր մտածել, թե ապագայում ամեն ինչ որքան հրաշալի կարող է լինել: Դադարիր անընդմեջ մտածել այն ամենի մասին, ինչ պատահել է կամ էլ չի պատահել անցյալում: Սովորիր լինել «այստեղ և հիմա» ու կյանքն այնպես ապրել, ինչպես այն տեղի է ունենում: Աշխարհը գնահատեք այն գեղեցկության համար, որ այն այժմ կրում է իր մեջ:





7. Սկսեք գնահատել այն դասերը, որոնք սովորեցրել են ձեզ ձեր սխալները: Սխալվելը բնական է, դա դեպի առաջընթաց տանող քայլն է: Եթե դու ժամանակ առ ժամանակ չես ընկնում՝ նշանակում է՝ դու չես փորձում ու չես սովորում: Ռիսկի դիմեք, թափառեք, ընկեք, իսկ հետո կանգնեք ու նորից շարունակեք առաջ քայլել ու նորից փորձել: Գնահատեք այն, որ դուք ինքներդ եք ձեզ առաջ մղում, սովորում եք, աճում եք ու զարգանում: Հսկայական հաջողությունների հասնում եք ձախողումներով լի երկար ճանապարհն անցնելուց հետո: Ձեր «սխալներից» մեկը կարող է լինել մեծ հաջողություններին կապող օղակը:

8. Սկսիր ավելի բարեհամբույր լինել ինքդ քո նկատմամբ: Եթե ընկեր ունենայիր, ով քեզ հետ խոսեր այն նույն տոնով, որով դու ես խոսում քեզ հետ, որքա՞ն երկար կթողնեիր նրան լինել քո ընկերը: Այն, թե ինչպես ես վարվում ինքդ քեզ հետ, չափանիշ է մյուսների համար նույն կերպ քեզ հետ վարվելու համար: Դու պետք է սիրես քո իրական եսը, այլապես ոչ ոք դա չի անի:

9. Սկսիր վայելելայնբաները,որ արդեն ունեսՄեզնից շատերի խնդիրը այն է, որ մենք կարծում ենք, թե երջանիկ կլինենք, երբ կյանքում հասնենք ինչ-որ մակարդակի, որում գտնվում են ուրիշները, օրինակ, քո գործընկերները, ընկերոջդ ընկերը, ով առանձնատուն ունի, որտեղ անց է կացնում իր ազատ ժամանակը: Ցավոք, որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի հասնես այդտեղ, և երբ տեղ ես հասնում, շատ հավանական է, որ արդեն սկսես մտածել մեկ այլ բանի մասին: Այսպես դու ուղղակի կանցկացնես քո ողջ կյանքը՝ ամեն անգամ ինչ-որ բաների հետևից գնալով, արդյունքում մոռանալով ու անտեսելով այն ամենը, ինչ ունես ու կարող ես վայելել այդ պահին: Այնպես որ, ամեն անգամ առավոտյան արթնանալով գնահատեք այն, թե որտեղ եք ու թե ինչ ունեք:

10. Սկսիր ստեղծել քո սեփական երջանկությունը Եթե դու սպասում ես, որ ինչ-որ մեկը կհայտնվի քո կյանքում ու կերջանկացնի քեզ, ապա դու ուղղակի ժամանակ ես վատնում: Եղիր այն փոփոխությունը, որը ուզում ես տեսնել աշխարհում: Ժպտա, որովհետև կարող ես, ընտրիր երջանկությունը: Ուրախ եղիր քո եսի համար, թույլ տուր, որ դրական տրամադրվածությունդ ոգեշնչի քեզ վաղվան տանող ճանապարհորդությանդ ընթացքում: Երջանկությունը շատ հաճախ գտնվում է այն ժամանակ և այնտեղ, որտեղ որոշում ես փնտրել: Եթե դու երջանկությունը փնտրես հնարավորությունների մեջ, ի վերջո դու կգտնես այն: Սակայն եթե դու անընդմեջ ինչ-որ ուրիշ բան փնտրես, ցավոք, դու դա էլ կգտնես:

11. Սկսիր հնարավորություն տալ իրականանալու քո գաղափարներին ու երազանքներինԿյանքում հազվադեպ է հնարավորություն ստանալը խնդիր լինում, ավելի հաճախ հնարավորությունից օգտվելն է կարևորը: Դու երբեք 100% համոզված չես կարող լինել՝ արդյո՞ք այն, ինչ մտածում ես, կիրականանա, թե ոչ, սակայն կարող ես 100% վստահ լինել, որ ոչինչ էլ չի լինի չփորձելու դեպքում: Անկախ այն բանից, թե ինչպես է դա ավարտվում, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ, և ինչպես էլ լինի, ամեն ինչ քո օգտին է: Դու կա՛մ հաջողության կհասնես, կա՛մ էլ ինչ-որ բան կսովորես:

12. Սկսիր հավատալ, որ դու պատրաստ ես հաջորդ քայլը կատարելու համար: Դու պատրաստ ես, մտածիր դրա մասին: Դու ունես այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջորդ փոքրիկ ու ռեալ քայլը կատարելու համար: Այնպես որ, ընդունիր այն հնարավորությունները, որ հանդիպում ես ճանապարհիդ ու ընդունիր խոչընդոտներն ու խնդիրները, որ պետք է հաղթահարես. դրանք նվերներ են, որ կօգնեն քեզ աճել ու զարգանալ:

13. Սկսիր նոր հարաբերություններ հաստատել՝ ճիշտ դրդապատճառներով: Նոր հարաբերություններ հաստատիր ազնիվ մարդկանց հետ, ում վրա կարող ես հույս դնել, և ովքեր արտացոլում են քո անհատականությունը ու այն անհատականությունը, որը ցանկանում ես դառնալ: Ընկերներ ընտրիր այն մարդկանց, ումով հպարտանում ես, հիանում, ովքեր սեր ու հարգանք են ցուցաբերում, ովքեր ընդունում են ու արտացոլում քո բարությունն ու նվիրվածությունը: Ուշադրություն դարձրու նրան, թե ինչ են անում մարդիկ, որովհետև մարդկանց վարքը շատ ավելին արժե ու շատ ավելին է նշանակում, քան նրանց բառերը, կամ էլ այն, թե ինչպես են ուրիշները նկարագրում իրենց:


14. Սկսիր հնարավորություն տալ այն մարդկանց, որ նոր ես հանդիպել: Կոպիտ կարող է հնչել, սակայն դու չես կարող պահել բոլոր ընկերներիդ, ում հետ կյանքիդ ընթացքում ընկերացել ես: Մարդիկ փոխվում են ու մինչ որոշ հարաբերություններ անցնում են, մյուս կողմից նորն է ծնվում: Գնահատեք նոր հարաբերություններ կերտելու հնարավորությունը ու թույլ տվեք՝ ամեն ինչ բնականորեն առաջ շարժվի: Վստահեք ձեր դատողությանը: Գրկաբաց ընդունեք նոր հարաբերությունները՝ գիտակցելով, որ մտնում եք անծանոթ տարածություն: Պատրաստ եղեք սովորելու, պատրաստ եղեք հաղթահարելու խնդիրները, հանդիպելու մեկին, ով կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը:

15. Սկսեք մրցակցել ձեր նախկին անհատականության հետ: Ոգեշնչվեք մյուսներով, գնահատեք բոլոր նրանց, ում հանդիպում եք ձեր կյանքում, սովորեք մյուսներից, սակայն հիշեք, որ նրանց հետ մրցակցելը ժամանակի կորուստ է: Դու միայն մի մարդու հետ պետք է լինես մրցակցության մեջ, ու այդ մարդը դու ես: Դու պետք է մրցակցես քեզ հետ, որպեսզի ավելի լավը լինես, քան նախկինում: Փորձեք անցնել ձեր իսկ նշաձողը:

16. Սկսեք ուրախանալ մյուսների հաջողություններով: Սկսեք ավելի ուշադիր լինել այն բանին, թե ինչն է ձեզ առավել դուր գալիս ուրիշների մեջ, ու ասեք նրանց դրա մասին: Երբ գնահատում եք այն, թե որքան հրաշալի են ձեր շուրջ գտնվող մարդիկ, դա ստիպում է ձեզ ավելի հարմարավետ զգալ ու վայելել այն միջավայրը, որում դուք կաք, ու ձեզ շրջապատող միջավայրն ավելի արդյունավետ, բավարարող ու խաղաղ է դառնում: Այնպես որ, ուրախացիր ուրիշները հաջողություններով, ուրախացիր նրանց հաղթանակների համար: Շնորհակալ եղիր նրանց օրհնությունների համար: Ինչ ցանես, այն էլ կհնձես, ուշ թե շուտ, մարդիկ, ում դու ոգեշնչում ու ոգևորում ես, մի օր կոգևորեն հենց քեզ:

17. Փորձիր ամեն իրավիճակում տեսնել դրականը: Երբ ամեն ինչ բարդ է, ու դու քեզ հիասթափված ես զգում, խորը շունչ քաշիր ու փորձիր իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկել: Հույսով ներշնչվիր: Ինքդ քեզ հիշեցրու, որ դու կարող ես, ու դու այս ամենի միջով անցնելով, ավելի ուժեղ կլինես: Մի կորցրու գիտակցությունդ ու հիշիր այն բոլոր օրհնությունների ու հաղթանակների մասին, որ ունեցել ես, կենտրոնացիր կյանքումդ տեղի ունեցող դրական կողմերի վրա: Կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ ունես, և ոչ թե այն ամենի վրա, ինչ չունես:

18. Սկսիր ներել ինքդ քեզ և ուրիշներին: Մենք բոլորս էլ տառապել ենք ինչպես մեր, այնպես էլ ուրիշների կայացրած այս կամ այն որոշման պատճառով: Ու չնայած այս փորձառության պատճառով ապրած ցավը նորմալ է, երբեմն այն չափազանց երկար է տևում: Մենք փորձում ենք հանգստացնել այն ու մոռանալ, սակայն միակ դրականը ներումն է: Սա չի նշանակում, թե դուք ջնջում եք անցյալը, կամ էլ մոռանում այն, թե ինչ է տեղի ունեցել, այլ նշանակում է, որ դուք մոռանում եք ցավն ու զայրույթը, ու փորձում եք սովորել այդ իրավիճակից ու շարունակել ապրել ձեր կյանքով:

19. Սկսեք օգնել ձեզ շրջապատող մարդկանց: Հոգ տարեք մարդկանց մասին: Առաջնորդեք նրանց, եթե դուք գիտեք ավելի ճիշտ ճանապարհը: Որքան ավել շատ օգնեք մարդկանց, այնքան նրանք ավելի շատ կկամենան օգնել ձեզ: Սերն ու բարությունը սեր ու բարություն են ծնում:



20. Սկսեք ականջ դնել ձեր ներքին ձայնին: Եթե դա ձեզ օգնում է՝ ձեր գաղափարները քննարկեք մտերիմների հետ, սակայն հետևեք ձեր ներքին ձայնին: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ, ասեք այն, ինչ պետք է ասեք: Արեք այն, ինչ ձեր սիրտը գիտի, որ ճիշտ է:

21. Սկսեք ավելի ուշադիր լինել սթրեսի ձեր մակարդակի նկատմամբ ու միմոռացեք կարճ ընդմիջումների մասին: Մի պահ կանգ առեք: Խորը շունչ քաշեք: Հնարավորություն տվեք ինքներդ ձեզ մի պահ կանգնելու, սթափվելու ու նորից շարունակեք առաջ շարժվել: Այն ժամանակ, երբ առավել զբաղված եք, փոքրիկ դադարը կարող է օգնել ձեզ մաքրել ձեր մտքերը ու ավելացնել ձեր արդյունավետությունը: Այս կարճատև դադարները ձեզ կօգնեն վերականգնել գիտակցությունը ու հայացք գցել ձեր գործողություններին, այնպես որ, կարողանաք վստահ լինել, որ դրանք ուղղված են ձեր նպատակների իրականացմանը:

22. ՍկսեքնկատելփոքրիկպահերիգեղեցկությունըՄեծ բաների, օրինակ, ամուսնության կամ աշխատանքում մեծ առաջընթացի սպասելու փոխարեն, երջանկություն գտիր փոքրիկ բաներում, որոնք ամեն օր տեղի են ունենում: Այնպիսի փոքրիկ բաներն, ինչպիսին, օրինակ, մեկ բաժակ սուրճ ունենալն ու առավոտյան վայելելն է, կամ տանը պատրաստած ուտեստի համն ու անուշ բույրը, կամ էլ ինչ-որ մեկի հետ քո սիրած ինչ-որ բանով կիսվելու հաճույքը: Այս փոքրիկ հաճույքները նկատելն ու վայելելը հսկայական փոփոխություն կարող է բերել ձեր կյանք:

23. Սկսեք ընդունել այն, ինչին հանդիպում եքերբ դրանք առավել քիչ կատարյալ ենՀիշիր՝ «կատարյալը» «լավի» թշնամին է: Իրենք իրենց ու աշխարհը ավելի լավը դարձնել ցանկացողների ամենամեծ խնդիրը այն է, որ նրանք իրերը չեն ընդունում այնպիսին, ինչպիսին դրանք կան: Երբեմն շատ ավելի լավ է աշխարհը ընդունել ու գնահատել այնպիսին, ինչպիսին այն կա, քան փորձել ամեն ինչ ու բոլորին դարձնել անհնարին «կատարյալ»: Դուք պետք է ընդունեք կյանքի միջակությունը, սովորեք սիրել ու գնահատել, երբ նրանք ձեր աչքերում կատարյալ չեն:

24. Սկսեք ամեն օր աշխատել նպատակների իրականացման ուղղությամբՀիշիր՝ հազարավոր մղոնների ճանապարհորդությունը սկսում է մեկ քայլից: Ինչպիսին էլ լինի քո երազանքը, սկսիր փոքր քայլերով, ամեն օր իրականացվող տրամաբանական քայլերը քեզ ավելի ու ավելի կմոտեցնեն նպատակիդ: Դուրս արի ու ինչ-որ բան արա. որքան ավելի շատ աշխատես, այնքան ավելի հաջողակ կլինես: Չնայած մեզնից շատերն են որոշում գործի անցել ու իրականցնել իրենց մտքերն ու երազանքները, այնուամենայնիվ, մեզնից քչերն են քայլեր ձեռնարկում: Մենք պետք նվիրված աշխատենք ու գործի անցնենք՝ իրականացնելու մեր նպատակները:

25. Սկսիր չթաքցնել զգացմունքներդ: Եթե դու ցավ ես ապրում, ինքդ քեզ որոշակի ժամանակ ու տարածություն տուր ապրելու այդ ցավը, սակայն անկեղծ եղիր զգացմունքներիդ մեջ: Խոսեք մտերիմ մարդկանց հետ. խոսեք այն մասին, թե ինչ եք զգում: Թույլ տվեք նրանց լսել ձեզ: Ամենապարզ բանը, որ կարող եք անել ձեզ ավել լավ զգալու համար, դա ուղղակի ձեր զգացմունքներն արտահայտելն է ու կրծքի ճնշող այդ զգացումից ազատվելը:

26. Սկսիր քո կյանքի համար պատասխանատվությունը վերցնել քո ձեռքերի մեջ: Քո ընտրություններն ու սխալները բացառապես պետք է քո ընտրությունները լինեն, ու դու պետք է պատրաստակամ լինես համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դրանք զարգացնելու և բարելավելու համար: Կամ դուք եք ձեր կյանքը կառավարելու իշխանությունը վերցնում ձեր ձեռքերի մեջ, կամ էլ ինչ-որ մեկն է դա անում ձեր փոխարեն: Եվ երբ նրանք անեն դա, դուք ստրուկ կդառնաք նրանց գաղափարներին ու երազանքներին համար: Միայն դու ես, որ կարող ես ուղղակիորեն կառավարել քո կյանքը: Եվ այո, միշտ չէ, որ դա հեշտ կլինի: Մենք բոլորս էլ մեր կյանքում հանդիպում ենք խոչընդոտների, սակայն դու պետք է քո ձեռքն առնես սեփական կյանքդ ու փորձես ինքնուրույն հաղթահարել խնդիրներդ: Եթե դու ընտրես ոչինչ չանելը, դու ընտրում ես այս կյանքում պարզապես գոյատևելը:

27. Սկսիր վերականգնել ու ակտիվացնել քեզ համար կարևոր հարաբերությունները: Քեզ համար կարևոր մարդկանց կյանքին իրական ուրախություն հաղորդիր՝ նրանց  պարզապես ասելով, թե որքան կարևոր են նրանք քո կյանքում: Դու չես կարող լինել ամեն ինչ բոլորի համար, սակայն կարող ես լինել ամեն ինչ մի քանիսի համար: Որոշիր, թե ովքեր են նրանք քո կյանքում, և նրանց ազնվորեն վերաբերվիր: Հիշիր՝ դու կարիք չունես ունենալու շատ ընկերներ, այլ միայն մի քանի ընկերների, ում իսկապես կարող ես վստահել, և ում վրա կարող ես հույս դնել:

28. Սկսիր կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք կարողանում ես կառավարել: Դու չես կարող փոխել ամեն ինչ, սակայն դու միշտ էլ կարող ես ինչ-որ բան փոխել: Քո ժամանակը, տաղանդը ու էմոցիոնալ էներգիան ծախսելն այնպիսի բաների վրա, որոնք դուրս են քո կառավարումից, լճացման ու տառապանքի պատճառ են դառնում: Քո էներգիան ներդրու այն բաներում, որոնք կարողանում ես կառավարել:

29. Սկսիր կենտրոնանալ դրական արդյունքների վրա: Միտքդ պետք է հավատա, որ դու կարող ես անել, մինչև որ դու իսկապես ի վիճակի լինես անելու դա: Որպեսզի կարողանաս հաղթահարել բացասական մտքերդ ու կործանարար էմոցիաներդ, անհրաժեշտ է զարգացնել դրանց հակակշիռ դրական էմոցիաները, որոնք ավելի ուժեղ ու ավելի հզոր են: Փորձիր լսել ինքդ քո ձայնը, երբ խոսում ես ինքդ քեզ հետ: Ամեն անգամ յուրաքանչյուր բացասական միտք փորձիր փոխել դրականով: Անկախ այն բանից, թե ինչպիսին է թվում իրավիճակը, կենտրոնացիր այն բաների վրա, որ ցանկանում ես, որ իրականանան: Ոչ, իրականում ամեն ինչ չէ, որ կատարվում է քեզ հետ, կարող ես կառավարել, սակայն կարող ես կառավարել այն, թե ինչպես ես դու դրանց արձագանքում: Յուրաքանչյուրի կյանքում թե՛ դրական, և թե՛ բացասական կետեր կան, ու ուրախ ես, հաջողակ, թե ոչ, կախված է նրանից, թե որ գործոնների վրա ես ուշադրություն դարձնում:

30. Սկսիր ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե որքան հարուստ ես դու: Հենրի Դեյվիդ Թորոուն մի անգամ ասաց. «Հարստությունը կյանքն ամբողջությամբ վայելելու կարողությունն է»: Նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ բարդ է թվում, շատ կարևոր է, որ ամեն ինչ հեռանկարային պահես: Երեկ գիշեր դու քաղցած չես պառկել քնելու: Դու դրսում չես քնել: Դու ընտրություն ունեիր, թե որ հագուստը կրել առավոտյան: Ոչ մի րոպե վախի զգացում չես ապրել: Դու կարող ես մաքուր ջուր խմել, երբ ցանկանաս: Դու համացանցից օգտվելու հնարավորություն ունես: Դու կարող ես բժշկի դիմել անհրաժեշտության դեպքում: Դու իսկապես կարող ես ասել, որ հարուստ ես, այնպես որ, հիշիր, որ պետք է երախտապարտ լինել բոլոր այն բաների համար, որ ունես:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->