>

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը:

loading...



Քրիստոսի հետևորդ ազգը թող շարունակի հավատքով աղոթել ու դեռ շատ նշաններ կտեսնի: Նրանց երկրաշարժի մասին էլ չեմ ասում: Բայց խնդրում եմ ձեզ, հավատարիմ մնացեք միայն Քրիստոսին:





Ես տեսնում եմ ձեզանից ոմանք մի օր հավատքից են խոսում, մի օր էքստրասենսների գուշակություններ տարածում:

Մի արեք: Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ: Ոմանք կարմիր թել են կապում ձեռքերին, ոմանք չգիտեմ ինչեր:


Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են: Քրիստոսի սերը չէք ավելացնի ոչ նման բաներով, ոչ էլ որևէ մեկի կործանման վրա հրճվելով:

Մարդկությունը մեծ ողբերգություն է ապրում անահվատության, մեղքի ու Քրիստոսին չճանաչելու պատճառով: Ինչ անե՞լ:



Մինչ մեր բանակը քաջաբար իր առաքելությունն է իրականացնում, թող Քրիստոնյա ժողովուրդը հավատքով շարունակի աղոթել, ծոմ պահել, ու համբերության մեջ կտեսնի ավելի շատ Աստծու նշաններ:

Քրիստոսն իրական է, իրեն միայն հավատարիմ մնացեք: Եթե կասկածում էք, գոնե նշաններին նայեք:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin