>

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ,

Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով: Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ,




Քոչարյանի զոհերը

այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն




իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել է: Ըստ նախնական տվյալների Հ. Բ.-ի նմանօրինակ վարքագծի արդյունքում տուժել են նաև այլ քաղաքացիներ, ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց

գործողություններն անհատականացնելու և տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր տուժել են այս և նմանատիպ հանցավոր գործողություններից, դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 015 58 90 96 հեռախոսահամարով: Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ տարատեսակ կասկածելի գործարքների առաջարկներից և հիմք ընդունել բացառապես իրավասու


պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում

As a result of operative-investigative measures carried out by the National Security Service of the Republic of Armenia, it was found out that H., a resident of Yerevan, previously convicted of committing frauds several times. B., learning that soldier H. M., participating in the war unleashed by the Republic of Azerbaijan against the Artsakh Republic on September 27, 2020, went missing with the joint intention of stealing large amounts of money under the pretext of receiving bribes. M.’s relative A. In order to inspire confidence in

M., he fraudulently introduced himself as a high-ranking official of the National Security Service of the Republic of Armenia, expressing his willingness to officially search for the missing serviceman. Realizing his criminal intention, H. B. on October 28, 2020 under the pretext of travel expenses A. On November 1, 2020, he first demanded from M. և received 100 thousand AMD, then և based on the motives of influencing the latter’s consciousness and will, of misleading him, by misleading him. He informed M. that allegedly soldier H. M. is in captivity in the city of Gabala in the Republic of Azerbaijan, where the Armenian pris


oners of war are being held and are going to be transferred to Baku. To prevent that և H. M. to organize the transfer of M. to the Republic of Armenia through the territory of other countries through the partners of the Russian Federation B. demanded $ 3 thousand on the condition of paying in installments, but within the framework of the operative-investigative measure carried out on the same day, at around 19:00, in Garegin Nzhdeh Square in Yerevan, A. Immediately after receiving $ 1,000 from M., he was caught by the RA NSS bodies, not being able to complete the crime regardless of his will. H. on suspicion of committing large-scale fraud under the pretext of receiving a bribe within the framework of the criminal case initiated in the RA NSS Investigation Department. B. was arrested. According to preliminary data, H. As a result of such behavior of B., other citizens were also injured, active investigative and other legal actions are taken to find out

the full range of victims, to individualize the actions of those involved in the criminal scheme, to compensate the material damage caused to the victims. At the same time, we urge all citizens who have suffered from these similar criminal acts to contact the RA National Security Service at 015 58 90 96. The National Security Service once again urges, due to the current situation, to be vigilant, to refrain from various suspicious transaction offers, and to use official information provided exclusively by the competent state bodies. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven gui

Сообщение ԱԱԾ-ի նոր՝ սենսացիոն բացահայտումը․ Ի՞նչ է կատարվել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->