>

Խանութից գնված դեզոդորանտը միշտ չէ, որ արդարացնում է մեր սպասելիքները, ավելին դրանք պարունակում են նյութեր, որոնք խցանում են ճարպագեղձերը:  Սակայն առանց նման կոսմետիկ միջոցի ժամանակակից աշխարհում անհնար է ապրել:

Ինչպես ասում են, եթե ուզում ես մի բան լավ անել, արա ինքդ: Ձեզ ենք առաջարկում դեզոդորանտ պատրաստելու բնական բաղադրատոմս, որի պատրաստումից հետո ցանկություն չեք ունենա գնել պատրաստիները: Բնական դեզոդորանտը հագուստի վրա հետքեր չի թողնում: Բնական դեզոդորանտ պատրաստելու համար պահանջվում է`




Քոչարյանի զոհերը
  • 25գ սոդա
  • 15գ եգիպտացորենի օսլա
  • 30գ կոկոսի յուղ
  • եթերային յուղեր

1.Խառնեք պահանջվող քանակությամբ սոդան և օսլան: Սոդան հին ժամանակներից համարվել է քրտինքի հոտի դեմ պայքարի միջոց, քանի որ ստեղծում է ալկալային միջավայր, որը ոչնչացնում է բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, ինչի շնորհիվ թևատակերը չոր են մնում:





2.Ավելացրեք կոկոսի յուղ: Կոկոսի յուղի շնորհիվ դեզոդորանտի օգտագործումը հեշտանում է. այն սահուն կարողանում եք քսել մաշկին:


3.Կարող եք մի քանի կաթիլ նախընտրած եթերային յուղը ավելացնել: Աշխատեք ձեզ համար հաճելի հոտ ընտրել, քանի որ այդ հոտը ողջ օրվա ընթացքում զգալու եք:

4.Ստացված զանգվածը լցրեք դեզոդորանտի համար նախատեսված տուփի մեջ: Զանգվածը լցնելուց հետո տուփը պահեք սառնարանում:



Այս միջոցը անվտանգ է և չի խաթարում օրգանիզմի բնական ֆունկցիաները: Նման դեզոդորանտի ճիշտ օգտագործումը կտա ցանկալի արդյունք և դուք կկարոնանաք նաև դրամ խնայել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->