>

Կանաչ թեյի՝ որպես «սուպերըմպելիք» կարգավիճակն ավելի մեծացավ, երբ գիտնականները պարզեցին, որ այն ունակ է պայքարելու բերանի վատ հոտի դեմ: Արդեն հաստատված է, որ կանաչ թեյը պայքարում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների զարգացման դեմ:


«Archives of Oral Biology» ամսագրում հրատարակված Իսրայելի Տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների հետազոտությունների արդյունքները վկայում են, որ կանաչ թեյը հաջողությամբ պայքարում է բերանի վատ հոտի դեմ: Այս ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտ պոլիֆենոլները բերանում ոչնչացնում են որոշ բաղադրիչներ, որոնք կարող են վատ հոտի պատճառը հանդիսանալ: Դա ավելի է ամրապնդում կանաչ թեյի «սուպերըմպելիք» կարգավիճակը:








Քոչարյանի զոհերը

Վերջերս, գիտնականները հայտնաբերել են, որ կանաչ թեյը արդյունավետ է նաև Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունների պրոֆիլակտիկայի դեպքում: Այս թեյը կազմված է նույն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է նաև ավանդական սև թեյը, սակայն տարբեր են նրանց արտադրման եղանակները: Թեյի պատրաստման տեխնոլոգիական շղթան կառուցված է այնպես, որպիսի ըմպելիքում իջեցվի կոֆեինի պարունակությունը և մեծացվի պոլիֆենոլների քանակը:


Իսրայելի բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցկացնել, սակայն արդեն ստացված արդյունքները շատ քաջալերող են:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->