>

Մերոնք 4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և հետ վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ








Քոչարյանի զոհերը

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք:


Ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:



Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->