>

Ռուբենս շատ հանգիստ բնավորություն ուներ, աննկարագրելի խելացի, շատ ընկերասեր էր ու ավելի մոտ ու ազատ է իր ընկերների հետ, քան ընտանիքի անդամների:

Հիմա, որ խոսում ենք ընկերների հետ, այնպիսի բաներ են պատմում, որ երբեք մեզ մոտ Ռուբենը չի խոսել: Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված հրետանավոր, սերժանտ Ռուբեն Համբարձումյանի մորաքրոջ աղջիկ Էդիտա Մսրյանը:




Քոչարյանի զոհերը





Ռուբենը աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ժառանգներից էր, նույն ճանապարհով էլ ցանկանում էր գնալ:


Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նորույթներ հայտնագործել ու ստեղծել տվյալ բնագավառում` հայտնվելով Վիկտոր Համբարձումյանի անվան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապ ունենալու համար:

Ֆիզմաթ դպրոցն է ավարտել և ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: «Չհասցրեց հասկանալ, թե ինչ բան է ուսանողական կյանքը:



Չնայած նրան, որ իր ընկերների մեծ մասն ընդունվել էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ(Физтех): Ռուբենս ասաց՝ ոչինչ, հիմա կընդունվեմ ԵՊՀ, որ անպայման պարտքս տամ ու ծառայեմ, հետո կգամ ու ուսումս Ռուսաստանում կշարունակեմ»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->