>

Պուտինը հայտարարել է, որ Ավստրիայի և այլ երկրների հետ միասին կուժեղացնի պայքարը ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ









Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ավստրիայի առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենին և Դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին երեկ երեկոյան Վիեննայում  տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Պուտինը դատապարտել է Վիեննայում կատարված այս ցինիկ և դաժան ոճրագործությունը, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ ահաբեկիչները, չնայած այս ամենին, չեն կարող վախեցնել ոչ ոքի, թշնամանք սերմանել տարբեր դավանանքների մարդկանց միջև, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Նախագահը նաև վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` Ավստրիայի և այլ երկրների հետ միասին ուժեղացնելու պայքարը ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ:



Վերջում Պուտինը ցավակցական խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->