>

Դերսանուհի Անահիտ Կիրակոսյանն Արցախի պատերազմի առաջին օրերից «Առավոտը Շանթում» նախագծի ուղիղ եթերից հետո ոչ թե տուն, այլ արցախցի փոքրիկիներին այցի է շտապում, իսկ շաբաթ-կիրակիները ոչ թե հանգստյան, այլ երեխաների համար անհրաժեշտ իրեր գնելու համար է օգտագործում:

loading...




Tert.am Lifeը Անահիտի հետ այցելել է երեխաներին ու զրուցել է նրա հետ:





Դերասանուհու խոսքով` երկու անգամ իր միջոցներով արցախցի փոքրիկներին ուրախացնելու համար մուլտհերոսների հետ նրանց այցի է գնացել: Հետո տեսանյութը տեղադրել է իր էջում, արդյունքում արտերկրից շատ բարերարներ են արձագանքել, միջոցներ տրամադրել` վստահելով Անահիտին:

«Երկուշաբթիից ուրբաթ օրերին բարերարների շնորհիվ ձմեռային հագուստ եմ տրամադրում Արցախից եկած ընտանիքների երեխաներին: Ինձ համար սկզբունքային է նոր հագուստ գնելը: Այնպես չէ, որ խնամքով պահված հագուստը վատն է, ուղղակի նախընտրում եմ նորը գնել: Ինձ դիմում են Ինստագրամով, ես զանգահարում եմ, հասկանում` քանի՞ երեխա կա տանը, ի՞նչ չափսի հագուստ են հագնում: Հետո գնում եմ այդ հագուստն անձամբ, ընտրում խնամքով, ինչպես կընտրեի իմ երեխաների համար»,-ասաց նա և հավելեց, որ հետաքրքրվում են, տեսնում, թե ինչի կարիք ունի տվյալ ընտանիքը ու տրամադրում:


Անահիտը նշեց, որ արտերկրից օրերս մի կին է կապ հաստատել իր հետ, ով 6 հազար ԱՄՆ դոլար է ուղարկել: «Շատ էի զարմացել, որ այդքան մեծ գումար է ուղարկել: Այդ գումարով, կարծում եմ, կկարողանանք 500 ընտանիքի ապահովել հագուստով: Իրականում, ֆիզիկապես բարդ է հասցնելը: Առաջ ես ամեն օր ուղիղ եթերում չէի, հիմա շաբաթական 5 օր եթերում եմ լինում: Փորձում եմ հասցնել և՛ աշխատանքը, և՛ ընտանիքիս գործերը, և՛ այցերը»,-ասաց նա:



Անահիտն ընդգծեց, որ Ինստագրամի հարթակը չի փորձել օգտագործել որպես արցախցիներին օգնելու միջոց, բայց այսօր առաջին անգամ դիմել է հետևորդներին` խնդրանքով: «Իմ էջի միջոցով այսօր առաջին անգամ հետևորդներիս հետ կապ եմ հաստատել ու խնդրել գոնե 200 դրամ փոխանցել, քանի որ եթե 2000 հոգի փոխանցի այդքան գումար, կկարողանանք գազի խնդիր լուծել արցախցիների համար: Եթե գումարը հավաքվի, հետագայում կրկին կդիմեմ ու հետո կներկայացնեմ կտրոնները, որ մարդիկ հանգիստ լինեն»,-ասաց Անահիտը:

Ընտանիքը, ում Անահիտն այցելել էր այս անգամ, Երևան էր եկել Արցախի Մարտունու շրջանից, այստեղ կացարան են գտել իրենց ծանոթ մարդկանց հյուրընկալ տանը: Տան տիկնոջ` տկն Ամալյայի երեք տղաները սահմանին են, ինքն է միայն երեկ է եկել Արցախից: Իր խոսքով` մինչև այս չի ցանկացել լքել հայրենի տունը, բայց այլ ելք չկար: Այստեղ հյուրընկալվել են երկու հարսի և թոռների հետ, մյուս հարսն Արտաշատում է: Տղաների մասին խոսելիս տկն Ամալյան հուզվեց, միջնեկ թոռնիկը` 10-ամյա Մաքսը, շտապեց հանգստացնել` Անահիտը եկել է, որ ուրախանան, ոչ թե լաց լինեն:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin