>

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արցախի կառավարության հրավերով մասնակցել է Արցախի անկախության օրվա միջոցառումներին:

Հովիկ Աբրահամյանը ներկայում պաշտոնյա չէ, եւ նրան պաշտոնական միջոցառմանը հրավիրելը կարող էր մեկ հիմնավորում ունենալ՝ նրա անգնահատելի ծառայությունները Արցախի, նրա անվտանգության ու անկախության ամրապնդման գործում: Կարո՞ղ է Արցախի ղեկավարությունը փաստեր բերել, թե ինչ ծառայություններ է մատուցել Հովիկ Աբրահամյանը Արցախին:




Քոչարյանի զոհերը

Նա պաշտոնանկ արվեց ապրիլյան պատերազմից հետո, եւ թեեւ այդ պաշտոնանկությունն ուղիղ առնչություն չուներ պատերազմի հետ, այնուամենայնիվ այդ օրերին բացահայտվեց Հայաստանի ու Արցախի իշխանությունների հանցավոր գործունեությունը անվտանգության, բանակի մատակարարման հարցերում: Հովիկ Աբրահամյանն այդ իշխանության առանցքային դեմքերից մեկն էր երկար տարիներ:





Փոխարենը, ներկայում Հովիկ Աբրահամյանը «անցնում» է երկու քրեական գործով, մեկը կապված նրան փաստացի պատկանող տարածքում մեծ քանակի զենքի հայտնաբերման հետ, որը հնարավոր է օգտագործվել է մարտի 1-ին, մյուսը՝ կապված ռեկետի ու գողության հետ: Այս երկու գործերը բնութագրում են հենց այն վարչակարգը, որի առանցքային անդամն էր Հովիկ Աբրահամյանը:


Հիմա, Արցախի կառավարությունը, կամ Բակո Սահակյանը նրան հրավիրել է պաշտոնական միջոցառմանը: Հնարավոր է իհարկե, որ Բակո Սահակյանը դա համարում է ոչ թե հանցագործություն, այլ ծառայություն հայրենիքին: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ նրանք հանդիպելու անհրաժեշտություն են ունեցել ու դա քողարկել են Արցախի անկախության օրվա շղարշով:

Իսկ խոսելու երեւի շատ բաներ կան: Նախեւառաջ նախկին վարչակարգի, դրա ներկայացուցիչների դեմ քրեական գործերի մասով, եւ դա բնական է, որովհետեւ Արցախի ներկայիս իշխանությունը հեռացող համակարգի օրգանական շարունակությունն է:



Բակո Սահակյանը թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց բարեփոխումների մասին, մի քանի կոսմետիկ կադրային փոփոխություն արեց ու վերջ, թերեւս հույս ունենալով, որ ամեն ինչ կանցնի: Մյուս կողմից, Արցախի իշխանությունը, անձամբ Բակո Սահակյանն իրենց պահվածքով Հայաստանում առիթ են տվել խոսակցությունների, որ Արցախը դարձել է «հակահեղափոխության որջ», եւ՝ ոչ առանց հիմքի:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->