>

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում աննկարագրելի կորուստներ կրելով և ջախջախվելով’ Ադրբեջանի իշխանությունների անհաջողությունները չեն ավարտվում: Կա ևս մեկ պատճառ, թե ինչու է պաշտոնական Բաքուն փոխել իր հռետորաբանությունը և արդեն իսկ խոսում է բանակցությունների անհրաժեշտության մասին: Պատճառներից մեկն էլ այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվում է միջազգային «իզգոյի» կարգավիճակում: Բոլոր առանցքային միջազգային կառույցները այս օրերին հանդես են գալիս հստակ պրո-հայկական մեսիջներով: ՄԻԵԴ-ը Հայաստանի դիմումի համաձայն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են

քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն





խախտումներով»։ Որոշմամբ կոչ է արվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 28 տարի առաջ ստեղծված Մինսկի խմբի անդամներից Թուրքիային զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է և բնականաբար կա կոչ այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն: Պարզ է, որ խոսքը գնում է այստեղ Թուրքիայի ներգրավվածության մասին, որովհետև այն ապացույցները, որ ներկայացրել էր կառավարությունը, վերաբերում էին Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու, Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ շրջանառվող ապացույցներին ու փաստերին:





Թուրքիան պարտավոր է Ստրասբուրգ ներկայացնել հավաստիացումներ, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ՝ համապատասխանաբար կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման հոդվածները չի խախտել։ Չի բացառվում, որ հետագայում Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հիմնական գանգատներ ներկայացնի։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից նաև պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ: Օրերս էլ Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվեց արդեն Ադրբեջանի

կառավարության դիմումն ընդդեմ Հայաստանի։ Ինչպես հայկական կողմն է շեշտում՝ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սանձազերծած Ադրբեջանը Եվրադատարանին խնդրում է միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Հայաստանի։ Դիմումի մեջ առկա է պահանջ՝ դադարեցնել ֆինանսավորել, իրենց բառերով՝ «այն անօրինական քրեական ռեժիմը, որը առկա է Լեռնային Ղարաբաղի մարզում Ադրբեջանի Հանրապետության», դրանք ընդհանրապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության և վերջինիս կողմից քննվող հարցերի շրջանակի հետ որևիցե աղերս չունեն: Բացի դրանից, սպեկուլյատիվ և մի շարք ձևակերպումներ, ըստ էության, կարելի է ասել անհեթեթ են ընդհանրապես և քիչ հավանական է, որ ՄԻԵԴ-ը այս դիմումը կբավարարի: Այս ամենը վկայում է, որ նաև իրավական ճակատում մեր ճակատամարտը ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի և ահաբեկիչների Հայաստանը հաղթում է:


The failures of the Azerbaijani authorities do not end with indescribable losses and crushing in the Artsakh-Azerbaijani conflict zone. There is one reason why official Baku has changed its rhetoric, it is already talking about the need for negotiations. One of the reasons is that the Turkish-Azerbaijani tandem finds itself in the status of an international “izgo”. All the key international organizations are coming out with clear pro-Armenian messages these days. The European Court of Human Rights (ECHR) has

decided to apply an interim measure against Azerbaijan at the request of Armenia. In addition, the ECHR called on Turkey to refrain from actions that violate the rights of its citizens, as well as to respect its obligations under international treaties. The Strasbourg court addressed the issue at the request of the Armenian government. “Official Yerevan filed a complaint last week demanding an interim measure against Ankara, given Turkey’s support for Azerbaijan’s attacks on Karabakh, Armenian civilians and facilities, accompanied by gross violations of international humanitarian law and the European Convention on Human Rights.” The decision calls on Turkey, one of the members of the Minsk Group established 28 years a



go for the peaceful settlement of the Karabakh conflict, to refrain from these hostilities, which violate the rights of its citizens, as well as to respect its obligations under international treaties. This step actually confirms that there is a circumstance of Turkey’s involvement; naturally, there is a call to take steps to neutralize that involvement. It is clear that this refers to Turkey’s involvement, because the evidence presented by the government referred to the evidence and facts circulating about the involvement of terrorists by Turkey and the recruitment of mercenaries by Turkey. Turkey must provide assurances to Strasbourg that it has not violated Articles 2 2 3 of the European Convention on Human Rights, which pr

ohibit torture. It is not ruled out that in the future Armenia will file main complaints against Azerbaijan and Turkey. The European Court also demanded documented information from the Azerbaijani government on the whereabouts of the Armenian captives, the conditions of their detention, and their medical care. The court set a deadline of November 3, 2020 to provide the required information. Recently, the official website of the Strasbourg court published the application of the Azerbaijani government against Armenia. As the Armenian side emphasizes, Azerbaijan, which has unleashed a war in the Karabakh conflict zone since September 27, asks the European Court to apply an interim measure against Armenia. There is a demand in the application to stop financing, in their words, “the illegal criminal regime th

Сообщение Սենսացիոն լուր․ Ալիևին զսպող հերթական օղակը. Բաքուն տանուլ է տալիս ոչ միայն պատերազմը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->