>

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱԲՐԱՀԱՄԸ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆԻԿՈԼԸ

Պատմությունը հետո կապացուցի, որ այսօրվա իմ գրածի, այսօրվա իմ համեմատությունների մեջ ո՛չ մի չափազանցություն չկա:
Նիկոլ Փաշինյանն իր միակ տղային Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ուղարկեց ռազմաճակատ:

Պատերազմի սկսվելուց մինչև օրս իրենց «հայրենասեր» կոչողների լակոտները ո՛չ միայն ծվարել են իրենց տաքուկ անկյուններում, այլև հաբռգած, չափն անցած՝ ցոպ ու շվայտ կյանք են վարում:




Քոչարյանի զոհերը

Աբրահամի հավատարմությունն ուզեց ստուգել Աստված. «Աբրահա՛մ… առ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ և այնտեղ՝ լեռան վրա, որ ցույց կտամ քեզ, ողջակիզի՛ր նրան»: …Աստված վերջին պահին ետ պահեց իր հրամանը կատարելուն պատրաստ Աբրահամին:





Նիկոլ Փաշինյանին բաժին էր հասել 20-ից ավել տարիներով քարուքանդ, բզկտված, թալանված, արյունաքամ եղած մի երկիր: Աստված Նիկոլին բերել էր՝ փշալարերի, ձերբակալությունների, կալանավորման փորձարկումների միջով անցկացնելով: Բերել էր մի երկիր, որ նա կարողանա ժողովրդին վերադարձնել իրեն պատկանող, բայց իրենից խլած Հայրենիքը: Սա հասկանում են Հայաստանն իբրև իրենց հայրենիք իրենց սրտում սրբորեն պահող կարգին հայերը: Սա հասկանում է անգամ օտար ընկերը, երբ գրում է. «Աստված Հայաստանը մաքրում է Փաշինյանի միջոցով: Ցավոտ է լինելու նրանց համար, ովքեր կանգնեն Աստծո ճամփի առաջ»:

…Աստված, Աբրահամի նման, Նիկոլի կամքը, համառությունը, հավատարմությունը, ժողովրդասիրությունը փորձարկել ուզեց՝ աներևույթ թշնամի կորոնավիրուսի դեմ անդուլ պայքարով, հետո՝ պատերազմ Արցախում, որ նույնն է, թե թուրք սելջուկների պատերազմը հայության դեմ:
Աստված խնայեց Աբրահամին. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ, ձեռքդ տղային մի՛ դիպցրու…»:

Աստված խնայելու է նաև աշխարհում առաջին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հայերին: Աստված Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Արցախի առաջնորդ Արայիկ Հարությունյանի մեջ զորություն, կամք, վստահություն հաղորդեց, որ թուրք սելջուկների, գումարի դիմաց նրանց բերած վարձկանների դեմ հաղթական կանգնեն՝ ի զարմանս ամբողջ աշխարհի, թե այդ մի բուռ ժողովուրդն ինչպե՞ս է արդեն մեկ ամսից ավել ջարդում հրոսակներին:

Զարմանք բան է, անշուշտ, երբ չորս-հինգ հայ քաջարի զինվոր թափանցում են թշնամու թիկունք, ոչնչացնում հրետանային կայանքն ու անձնակազմը և բարեհաջող վերադառնում իրենց դիրքերը: Նման օրինակներ հազարներով են, ես միայն երեկվա այս ցայտուն օրինակը մեջբերեցի: Եվ այս ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանի կծու հեգնանքը Իսրայելին, որը իբր, պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին. «Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ»: Ահա այսպես՝ դիպուկ ու ծաղրական պատասխան:


Հասակացա՞վ Իսրայելը, թե՞ ոչ, չգիտեմ, բայց ես լա՛վ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի ուսերին Աստծո Աջն է: Սա հասկանում, ըմբռնում է ամբողջ սփյուքի հայությունը, հասկանում են Արցախում ու Հայաստանում հանուն Հայրենյաց իրենց ջանքերը մեկտեղած ազնիվ հայերը:
Սա չե՛ն հասկանում Հայաստանում քաղաքական իրենց աղբանոցներում դեռ թպրտացող ներքին տականքները:

Սա միայն ես չեմ ասում, սա ասում են հայերիս բարեկամներ տարբեր երկրներից, չթվարկեմ նրանց անունները, հայերս շատ լա՛վ գիտենք նրանց բոլորին՝ մեր ազնիվ, իսկակա՛ն բարեկամներին: Բայց ոչինչ, մեր ներքին դավաճաններին իրենց աղբանոցներում վերջնականապես թաղելու պահն էլ կգա: Նրանք թող շարունակեն ժողովրդից թալանած իրենց միլիարդները թաքցնել՝ ամոթի նշույլ անգամ չունենալով այն օրինակից, թե ինչպես 80-անց մի հայ տատիկ իր խնայողությունների մեկ միլիոն դոլար գումարն է նվիրաբերում Արցախին: Սա էլ է ընդամենը մեկը հարյուր հազարավոր նման օրինակներից: Իսկ իրենց թալանածը պահողները մեր ՀԱՂԹԱՆԱԿԻՑ հետո ընկնելու են Ռիո դե Ժանեյրո երազող արկածախնդիր Բենդերի օրին, ում իր հարստությունը չփրկեց ձյունոտ Ալյասկայում:

Նրանք՝ այդ ներքին թշնամիները, այդպես էլ չհասկացան, թե այս ի՜նչ հախուռն համախմբվածություն է Փաշինյան Նիկոլի շուրջ, որ զորություն է տալիս նրան, որ կարողանում է իր հաստատուն դիրքերը պահել միջազգային հարաբերություններում, իր հեղինակությունը պահել ռազմաճակատում հերոսական սխրանքներ գործող հայ քաջարի զինվորների ու զորականների շրջանում:



Մեր շարունակվող զորակցությունը քեզ, մեծ հայ Նիկոլ Փաշինյան, որ քեզ մտքի նոր զորություն պիտի տա միջազգային արենայում Հայաստանի շահերը համարձակ պաշտպանելիս:

Մեր շարունակվող զորակցությունը քեզ, Նիկոլ Փաշինյան, որ քեզ՝ որպես Գերագույն Գլխավոր հրամանատարի, վստահում ու հավատում է մի նոր Սարդարապատի կռվի ելած հայ անձնվեր զինվորն ու զորավարը:

Աստծո Աջը շարունակում է մնալ քո ուսերին՝ Հավատ, Վստահություն ներշնչելով քեզ որպես ա՛յն Առաջնորդի, որ եկավ ու ներքին թշնամիներից ազատագրեց Հայաստան աշխարհը ու հիմա էլ վերջին կռիվն է տալիս՝ հանուն Արցախի միջազգային ճանաչման, հետևաբար և Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն, վերջնական կայացման:

Մենք քեզ հետ ենք, և քո դեմ եղած ցանկացած դավադրություն ավարտվելու է ընդամենը, ինչպես Չարենցն է ասում՝ «որպես մի քար՝ նետված Արարատին»:

Մենք ՀԱՂԹԵԼՈՒ ենք:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ յուրաքանչյուր գրառում մի ամբողջ խտացված իրապատում է զարմանալի ճշգրիտ փաստերով, ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ հրաշալի վերլուծություններով ու դիպուկ մեկնաբանություններով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->