>

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորականների ու սպաների հետ անպայման վերադարձնելու են Ղարաբաղը»:









«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,- հայտարարել է Մեհրիբան Ալիևան, հայտնում է Haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել Ադրբեջանի կանանց միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը։


Հակոբյանն ասել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար:



Իսկ վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->