>

Իրենա Սենդլերը ծնվել է Վարշավայում 1910 թվականի փետրվարի 15-ին։ Նրա հայրը դստերը բազում բաներ է սովորեցրել։ Բայց կյանքի գլխավոր դասը, որ նա քաղել էր, միշտ ու ամեն հարցում կարիքավորներին օգնելն էր։

Իրենան ընդամենը 7 տարեկան էր, երբ հայրը մահացավ տիֆից։ Բայց հոր դաստիարակությունը նրա վրա ազդել էր ամբողջ կյանքի համար։ Մեծանալով, նա հասկացել է, որ գնում է նրա հետքերով։ Քանի որ հայրը բժիշկ էր, Իրենան բուժքույր դարձավ կարիքավոր ընտանիքներին սնունդ և հագուստ ապահովող շտապօգնության բաժանմունքում։ Երբ Եվրոպայում հակահրեական տրամադրություններ մոլեգնեցին, Իրենան, հակառակ այն հանգամանքի, որ երդվյալ կաթոլիկուհի էր, շարունակում էր հրեա ընտանիքներին նույն կերպ օգնել, ինչպես օգնում էր մյուսներին։




Քոչարյանի զոհերը


1939-ին, երբ Լեհաստանը բռնազավթելուց հետո նացիստները Վարշավայում գետտո են ստեղծում հրեաների ընտանքիների համար,  Իրենան գետտոյում կյանքի անմարդկային պայմաններից ցնցված, որոշում է անդամագրվել Հրեաների օգնության ընկերությանը։ Երբ  գետտոյում իրավիճակը սրվում է, նա հասկանում է, որ պիտի արմատական միջոցներ ձեռնարկել, նույնիսկ եթե հանուն դրա հարկ լինի վտանգել սեփական կյանքը։





Կոլաբորացիոնիստների հետ նա սկսում է գաղտնի կերպով օգնել հրեա երեխաներին գետտոյից փախուստի դիմել, որտեղ, անկասկած, նրանց մահ էր սպասում։ Փախուստի դիմած երեխաներին մանկատուն էին ընդունում կամ որդեգրում։ Թեև Իրենան բարի մտադրություններով էր  առաջնորդվում,  բայց բոլոր հրեա կանայք չէ, որ պատրաստ էին իրենց զավակներին հանձնել օտար մարդու խնամքին։ Այն օրերին ոչ ոք չէր կարող ենթադրել, որ վիճակը ավելի է վատանալու, և ընտանքիների մեծ մասը զոհվելու է համակենտրոնացման ճամբարներում։


Քանի որ նացիստները գետտոն խիստ հսկողության տակ էին առել, երեխաներին փախցնելու համար Իրենան ստիպված է լինում դիմել զանազան խորամանկությունների։ Ամենից հաճախ նա փոքրիկներին թաքցնում էր ծանր հիվանդներին փոխադրող շտապօգնության մեքենայում։ Իսկ երբ իրավիճակը սրվեց, երեխաներին թաքցնում էր որտեղ ասես․ պարկերում, աղբամաններում ու նույնիսկ՝ դագաղներում։

Բոլոր երեխաներից ամենից լավ նա հիշում է փոքրիկ Ելուզանիային։ Իրենան այդ 5-ամսական փոքրիկին թաքցրել էր աղյուսների արանքում պահ տված փայտե արկղում։ Միակ հիշատակը, որը  ծնողները երեխայի հետ հանձնել էին Իրենային, բարուրում թաքցրված փոքրիկ արծաթե գդալն էր։

Ընդհանուր առմամբ, նման կերպ Իրենային հաջողվում է փրկել  շուրջ 2500 երեխայի կյանք։ Նրանց գտնվելու վայրի մասին ամբողջ տեղեկությունը նա պահում էր հարևան այգում թաքցրած թիթեղյա տարայում։



Նրա ծրագիրը երկար ժամանակ բավական անվրեպ էր գործում,  բայց մի անգամ գերմանացիները բացահայտում են այն։ Իրենային ուղարկում են բանտ ու դաժան խոշտանգումների ենթարկում։ Ի հեճուկս անտանելի ցավի, սոսկալի կտտանքների ու  ստորացումների, նա այդպես էլ երեխաների գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում։ Ի վերջո նացիստները տեղի են տալիս ու նրան մահվան դատապարտում։ Սակայն ճակատագիրն երիտասարդ խիզախ կնոջ հաշվով սեփական ծրագրերն ուներ։ Իրենա Սենդլերին համակրողները կաշառում են զինվորին, որը նրան օգնում է փախուստի դիմել։ Այդ օրվանից ի վեր նա ապրում է հնարովի անվան տակ՝ շարունակելով օգնել մյուսներին։

Պատերազմից հետո Իրենան հողի տակից հանում է երեխաների մասին տեղեկությունների թիթեղյա տուփն ու հանձնում Ողջ մնացած հրեաների  որոնման կոմիտեին։

Նա ամուսնանում է, ունենում երեք հաշալի երեխա ու երջանիկ կյանք վարում՝ այն գիտակցությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել։ «Պատճառը, որ ես փրկում էի երեխաներին, մանկությունիցս է բխում,-ասում է Իրենան։- Ինձ դաստիարակել են այն հավատով, որ օգնության կարիք ունեցող մարդուն անպայման պետք է օգնել՝ անկախ նրա ազգությունից ու դավանանքից»։

2007-ին Իրենա Սենդլերին ներկայացրին Խաղաղության Նոբելյան մրցանակի, որից մեկ տարի անց, 98 տարեկան հասակում նա հեռացավ կյանքից։ Իրենան ողջ գիտակցական կյանքի ընթացքում պայքարել է հանուն ճշմարտության ու արդարության, իսկ նրա ավանդը  համաշխարհային պատմության մեջ իսկապես անգնահատելի է։

Ոսկե սրտով այս բուժքույրն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր ժամանակներում պետք է խիզախ լինել ու  պաշտպանել սեփական բաձրագույն նպատակները։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->