>

Վազգեն Թորոսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Էսօր ամենաշատ հնչող հարցերից մեկը «բա վերջը ի՞նչ ա լինելու»։ Վերջը ինչ էլ լինի, վերջից հետո պետք ա հետևություններ արվի, որ նորից սենց չլինի։

Մոտակա տասնամյակում Հայաստանի ամենացանկալի փեսացուն կամ հարսնացուն պետք է լինի ինժեները, ֆիզիկոսը, ռոբոտաշինության օլիմպիադայի հաղթողը, մաթեմատիկոսը, կոնստրուկտորը։ Սովորող երեխա = դոձիկ գյադա շրջանառողը պետք ա հավասար լինի ազգայի դավաճանի։




Քոչարյանի զոհերը

Հայաստանում պետք է լինեն ռոբոտաշինության խմբակներ, ավիամոդելավորողների խմբակներ, ճամբարային ելքեր։ Հեռուստատեսային վիկտորինաները պետք է լինեն ոչ թե հումանիտար առարկաներից, այլ երեխեքը պետք է իրենց հավաքած դռոններով ու ռոբոտներով մրցույթներ անց կացնեն։





«Ինժեներ բալա» արտահայտությունը որպես մեծագույն գովեստի խոսք պետք է լինի, ոչ թե վիրավորանք։ Կարգ ու կանոնը պետք է լինի ազգային մտածելակերպի մաս։ Հանրային հարթակում «սոդան քաղցկեղ է բուժում» ու «բիլգեյցը սաղիս չիպավորում է» գրողը ավտոմատ տուգանքը պետք է ստանա բնակության հասցեով, ու պարտադրված լինի ներողություն խնդրելու։

Իսկ եթե գրողը Հայաստանից չէ, տուգանքը կգնա այն լրատվամիջոցին կամ էջի վարողին, որը թույլ է տվել նման գրառում լինի իր մոտ։ Եթե էջը Հայաստանից չէ, նման էջի գործունեությունը ՀՀ տարածքում արգելվում ենք։ Մանիպուլյատիվ վերնագիր դնող մամուլը տուգանվում է։


Սկսած «արա լավ էդ ամրագոտին արձակի, հո դու լոխ չես» ասողից մինչև «խմած լավ քշող» պետք է դատապարտվեն հասարակական աշխատանքների, որի ժամանակ կմաքրեն Հայաստանի միջպետական մայրուղիների կողքը նետած աղբը, իսկ երեկոյան տեսախցիկի առաջ կբացատրեն թե ինչքան կարևոր է ամրագոտի կապելը ու ինչքան վտանգավոր է խմած քշելը։

Բանակում, սպային զեկուցելը գործ տալ համարող զինվորը պետք է գրավոր ամեն օր զեկուցի թե որտեղ ինչ է արել ու ով ոնց է պահել իրեն։ Ու զեկույցը առավոտյան տողանին կարդա մյուսների համար։ Այսպես բոլորը կհասկանան, որ զեկուցելը պարտադիր է։

Համալսարաններում ու միջին մասնագիտական ԲՈւՀ-երում պետք է լինեն տարատեսակ մրցումներ, որոնց հաղթողը կամ նշանակալի արդյունքների հասնողը ստանա ուսման վարձի զեղչ։ Օրինակ լավ սովորող երեխան ԱԹՍ-ների մրցույթում հաղթելու պարագայում ստանում է լրացուցիչ կրթաթոշակ, ազատվում ուսման վարձից իսկ իր նախագծի ղեկավար դասախոսը` պարգևավճար։



Բուժաշխատողները, ուսուցիչները ու զինվորականները պետք է ունենան մաքսիմալ սոցիալական աջակցություն։ Սկսած առանց տոկոս բնակարան ձեռք բերելուց մինչև տրանսպորտային ցանցից անվճար օգտվելու ու անվճար բուժօգնության հնարավորություն։

ՀԴՄ կտրոն չուզել, հարկերը թաքցնել, ծրարով աշխատավարձ ստանալ, փողոցում գույքը փչացնել, բալկոն առաջ տալ, կապիտալ պատ քանդել ու նման հանրային վտանգավոր արարքները պետք է պատժվեն տարիներով հասարակական աշխատանքների դատապարտելով։ Ու մեկ էլ կտեսնենք, որ էդքան էլ շատ պրոբլեմներ չունենք լուծելու։ ՄԱԿ -ի դեմն էլ դագաղ չենք դնի։

Հա, բացառության կարգով սա ՖԲ էլ եմ դնում։ Իսկ առհասարակ գրառումները կարդում ենք էստեղ
Վազգեն Թորոսյան

Сообщение Էսօր ամենաշատ հնչող հարցերից մեկը «բա վերջը ի՞նչ ա լինելու»․ Վազգեն Թորոսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->