>

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել

Զարմանալի և շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Սյունիքում։





Փորձ է արվում տեղացիների շրջանում ձևավորել Արցախի հարավային հատվածի կորստի հետ հաշտվելու մթնոլորտ։





Շեշտը դրվում է տարիներ շարունակ քողարկված ձևով շրջանառված, իսկ այսօր արդեն ուղիղ կերպով բարձրաձայնվող կեղծ և հակահայ մի տեսակետի վրա, որ Արցախի հարավի տարածքը հայկական չէր և որ հայկական է ընդամենը Խորհրդային Հայաստանի վարչական սահմանով գծված տարածքը։


Դիմում եմ սյունեցիներին , որ արմատից մերժեն նման տեսակետները։

Անհիշելի ժամանակներից բնիկ հայկական այդ տարածքները, որոնց մի մասը նաև Սյունիքին են պատկանել, երբեք չեն մնալու թշնամու ձեռքում։



Մենք կազմաքանդելու ենք Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը և ազատագրելու ենք ոչ միայն Արցախի մարզի գրավյալ հատվածը, այլև Քուռ գետի հայապատկան աջ ափը, ինչպես նաև մեր Նախիջևանը։

Сообщение Զարմանալի և շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Սյունիքում․ Ժիրայր Սեֆիլյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->