>

Թուրքական լիրան nչնչացման եզրին. արժեզրկման նոր հակառեկnրդ է գրանցվել

loading...



Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:





Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 3-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկnրդ է գրանցել՝ կազմելով 8․4585:

Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․8774 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.8649:


Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։



Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություներում լարվածության հնարավոր սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները։

Թուրքիայում մտավախություններ կան այն հարցում, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin