>

Ընտանեկան կապերը ամենաամուր կապերից են աշխարհում։ Երբեմն այդ կապերը ոչ մի ընդհանուր բան չունեն հարազատ արյան ու գենետիկայի հետ, բայց մարդը լիովին համոզված է, որ դա իր ընտանիքն է։ Իսկ ինքը՝ նրա մասնիկը։ Այդպես է լինում։

Երբ Նանեթ և Վեռն Հարեթները որոշում են երեխա ունենալ, երկուսն էլ մտածում են որդեգրման մասին։ Ընդ որում ամուսիններն արդեն վեց երեխա ունեին, իսկ կինը շատ էր ուզում ևս մի աղջիկ ունենալ։




Քոչարյանի զոհերը

Ճակատագրի կամոք նրանք որոշ փնտրտուքից հետո ընկնում են Ուկրաինայի որդեգրման ազգային կենտրոն։ Այնտեղ Հարեթ ամուսինները ժամեր շարունակ դիտում են որբ երեխաների լուսանկարները։





Հանկարծ որոնումները դադարեցնում են․ նրանց անչափ դուր է գալիս ժապավենով աղջնակի լուսանկարը։

Նանեթն ասում է, որ առաջին իսկ հայացքից հասկացավ, որ նա իր աղջնակն է՝ իր Էմիլին։ Թղթաբանական ձևականություներն ավարտելուց հետո փոքրիկին ասում են, որ սա նրա հայրն ու մայրն են։ Ոչ ոք չէր սպասում նման արձագանքի․ աղջնակը նետվում է հոր մոտ ու հարազատի պես ամուր գրկում նրան։


Երջանիկ ընտանիքը մեկնում է տուն՝  մնացած հարազատներին միանալու համար։ Բայց որոշ ժամանակ անց նրանք նամակ են ստանում։ Պարզվում է՝ Ուկրաինայում մնացել է Էմիլիի քույրը՝ Լիզան։

Ավագ քույրը  փոքրիկ քրոջ ծնված օրվանից հոգ էր տանում նրան։ Քույրերի հայրը հարբեցող էր, իսկ մայրը շարունակ ինչ-որ տեղ էր անհետանում։ Եվ Լիզան սոված-ծարավ, մեն-մենակ գնում էր հարևանների մոտ՝ կրտսեր քրոջ համար մի կտոր հաց հայթայթելու։



Հետո, երբ Էմիլիին մանկատուն են տանում, Լիզան մնում է տանը միայնակ։ Եվ հիմա, իմանալով, որ հարազատ քրոջը տարել են հեռու-հեռու երկիր, շատ է տխրում։ Զարմանալի է, բայց նամակում ոչ մի կաթիլ վիրավորվածություն չկար Էմիլիի նոր ծնողների հանդեպ։

Աղջիկը նրանց  ոչ թե որպես նեղացած մեծ երեխա էր գրել, այլ որպես իսկական մայր։ Լիզան իր երախտագիտությունն էր հայտնում Հարեթ ամուսիններին, որ հիմա իր քույրն իսկական ընտանիք է ձեռք բերել և միայն հպանցիկ գրում էր, որ կարոտում է նրան։

Ընտանեկան կարճատև խորհրդակցությունից հետո Հարեթ ամուսինները պատասխան նամակում Լիզային հարցնում են՝ ուզո՞ւմ է արդյոք նա դառնալ իրենց ընտանիքի անդամը։ Լիզան պատասխանում է՝ «այո»։

Սա մի դրվագ է օդանավակայանում Լիզայի և Էմիլիի հանդիպումից։

Այժմ տասը մարդուց բաղկացած նրանց ընտանիքում ամեն ինչ կարգին է, տիրում է համերաշխություն ու սեր։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->