>

Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ




աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:






Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:

Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար:


Dear citizens of the Artsakh Republic temporarily transferred to the Republic of Armenia,

In this war situation provoked by Azerbaijan against Artsakh, in order to provide your social and administrative services (receipt of social payments, registration of documents, other services) and various assistance, according to my instruction, the operative headquarters in Yerevan is already carrying out its full work, coordinating the work of the նախարար Minister of Housing Mikael Virabyan.



The head office is located in Shengavit administrative district, at 23/1 Garegin Nzhdeh. There is a hotline (010) 59-03-39 or you can call 81-38.

This operative headquarters closely cooperates with the relevant bodies of the Republic of Armenia to coordinate the needs assessment and satisfaction of the citizens of the Artsakh Republic on the spot.

Taking this opportunity, I would like to express my deep gratitude to our brothers and sisters in the Republic of Armenia and to the Government of the Republic of Armenia for their continued compassionate and active suppor

Сообщение Արայիկ Հարությունյանի շատ կարևոր հայտարարությունը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->